16:44 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (508)
235 0 0

ՀՀ առողջապահության նախարարն արձագանքել է Իրան–Հայաստան սահմանը փակելու կոչերին։ Մեղրիի սահմանային անցակետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Կորոնավիրուսի բռնկման աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը իրավիճակին համահունչ որոշումներ է կայացնում։ Այս մասին facebook-ում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց`որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան»,– գրել է նա։

Առողջապահության նախարարը նաև հայտնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է իրանցի գործընկերների հետ` վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված սինխրոն քայլեր մշակելու նպատակով։

«Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի արհեստական լարման և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի»,– գրում է Թորոսյանը` ամենայն հավանականությամբ ակնարկելով մամուլում ու սոցցանցերում հնչող տեսակետները, թե Հայաստանը պետք է փակի Իրանի հետ սահմանը` վիրուսի ներթափանցումը մեր երկիր թույլ չտալու համար։

«Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։ Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,– գրում է նախարարը։

Կորոնավիրուսը կարող է կրկնվել, իսկ Իրանում վարակի ևս 10 դեպք է գրանցվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։

Տեսչական մարմնի տվյալներով, Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։

Հիշեցնենք` Փետրվարի 19–ին Իրանի իշխանությունը հաստատեց երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը։ Այսօրվա դրությամբ արդեն Իրանում կորոնավիրուսը 5 մարդու կյանք է խլել։

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 20–ին հայտարարել էր, որ ուժեղացվել են Իրանի հետ սահմանի Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից օդանավով Հայաստան ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

ՀՀ–ում մինչ օրս կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել:

Իրանում բնակվող հայաստանցիներին հորդորում են դիմել դեսպանատուն

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (508)

Ըստ թեմայի

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ
Կորոնավիրուսը հասել է Հայաստանի սահմաններին. Իրանի երկու քաղաքացի է մահացել
Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի. Իրանում կորոնավիրուսով վարակվածները 5-ն են
Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, սահմանապահ, Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ