04:52 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11710

Ընտրել հեղինակավոր քոլե՞ջ, թե՞ պետքական մասնագիտություն։ Շուկան արհեստավորների կարիք ունի, երեխաները` այլ երազանքներ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ուսումնական տարվա ավարտին մնացել է շուրջ 3 ամիս։ Հիմնական դպրոցն ավարտողներն ստիպված են հնարավորինս արագ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, քանի որ կարող է պարզվել, որ իրենց ընտրած քոլեջում առկա տեղերն արդեն լրացել են։

Խնդրի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հետ։

Պատգամավորը, որը նաև գիտակրթական աշխատանքի փորձ ունի, համաձայն չէ այն տեսակետին, թե հիմնական դպրոցն ավարտելու տարիքում մասնագիտական ընտրություն անելը դժվար է։

«Այդ տարիքում արդեն ձևավորվում է հակում գիտության այս կամ այն ոլորտի նկատմամբ` հումանիտար, կամ ճշգրիտ գիտությունների ոլորտում։ Ապագա ուսանողները նաև կարող են ուղղորդվել մասնագետների, ծնողների կողմից, եթե դրանք, իհարկե, ճիշտ ուղղորդումներ են»,– ասաց նա։

Մեկ այլ խնդիր է նաև քոլեջների մեծ պահանջարկը ավագ դպրոցների համեմատ։ Շատերը ձգտում են իրենց կրթությունը շարունակել մասնագիտացված հաստատություններում բուհական քննություններին ավելի լավ պատրաստվելու համար։ Քոլեջներում ևս ընդունելությունը կազմակերպում են քննությունների միջոցով և բոլոր ցանկացողներին ընդունել չեն կարող։

Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում

Գևորգյանի համոզմամբ` սա անհավասար պայմաններ է ստեղծում երեխաների համար` ոտնահարելով նրանց կրթություն ստանալու իրավունքը։

Այս խնդրի լուծման համար ԱԺ–ն արդեն քննարկում է քոլեջներում օրենքով սահմանված անվճար կրթությունից նաև վճարովի տեղեր սահմանելու հարցը։

ՀՀ ԱԺ  պատգամավորներ  Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն քննարկել է: Եվ չի բացառվում, որ այն կընդունվի մինչև ուսումնական տարվա ավարտը։

«Նախաձեռնությունն ընձեռում է հնարավորություն, որ երբ պետպատվերով հատկացված տեղերը սպառվեն, մրցույթից դուրս մնացած երեխաներն իրավունք կունենան սովորելու վճարովի հիմունքներով»,– ասաց Գևորգյանը։

Բայց, նրա դիտարկմամբ, երեխայի` տվյալ հաստատությունում կրթություն ստանալու իրավունքի ապահովումից բացի, վճարովի կրթության կարգավորումը թույլ կտա նաև լրացուցիչ եկամտային հոսք ապահովել տվյալ ուսումնական հաստատություն։

Ինչ վերաբերում է երեխաների ընտրությանն ու շուկայում մասնագիտությունների իրական պահանջարկին, Գևորգյանը չի բացառում, որ դրանք առավել հաճախ չեն համընկնում։

«Շուկայի իրական պահանջարկը կարող է խոսել բոլորովին այլ բանի մասին, և մենք կարող ենք բոլորովին այլ բան առաջարկել։ Բայց, եթե մենք մեկնարկային հենք ենք ընդունում, որ աշխատաշուկան պետք է զարգանա, ուրեմն մենք պետք է զարգացնենք նաև քոլեջներում տարբեր, անգամ`ոչ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ընտրությունը»,- նշեց նա։

Ինչպես ՌԴ դեսպանատան ամենաջահել դիվանագետը հայտնվեց Երևանում ու յուրային դարձավ

Որպես օրինակ պատգամավորը նշում է Հայաստանում արհեստավորների մեծ պահանջարկը։ Նրա խոսքով` մեր երկում որակյալ խառատագործ կամ եռակցող գտնելն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Լավ մասնագետները 90-ականներին հեռացել են Հայաստանից, ձևավորված խորհրդային դպրոցը վերացել է, իսկ նոր սերունդը արհեստագործ դառնալ չի ցանկանում։

Մեր զրուցակցի համոզմամբ` պետությունը որքան էլ ձգտի շտկել իրավիճակը, վերջին հաշվով դրա պատասխանատուն շուկան է։ Անգամ եվրոպական հայտնի ուսումնական հաստատություններում մասնագիտությունների ընտրությունը թելադրողը մասնավոր գործատուն է։

«Լավագույն համալսարանները սովորաբար ընդունում են շուկայից պատվերներ։ Դրա հիման վրա էլ ձևավորվում են համալսարանում մասնագիտությունների տեղերը։ Եվ այդ մասնագետի համար մասնավոր շուկայից պատվեր իջեցնողը նաև գումար է հատկացնում, ապա դրանով լուծվում է նաև ուսանողի սոցիալական հարցը, որը հնարավոր է ի վիճակի չլինի վճարել իր ուսման վարձը»,– ասաց նա։

Այս տարբերակը միաժամանակ լուծում է նաև բուհն ավարտելուց հետո տվյալ մասնագետի աշխատանք ունենալու հարցը։

Հայաստանում, Գևորգյանի խոսքով, փորձ է արվում բուհական կրթության համակարգում այս մեխանիզմը ներդնել, բայց դրա համար ժամանակ ու մեծածավալ  աշխատանք է պետք` սկսած հանրային ընկալումներից մինչև շուկայի կայացածություն։

Եվ, այնուամենայնիվ, պատգամավորը զրույցն ավարտեց հիշեցմամբ. որքան էլ այդ պահին մասնագիտության ընտրությունը ճիշտ թվա, կյանքի մեկ այլ փուլում մարդը կարող է որոշել, որ պետք  է փոխի մասնագիտությունը։ Եվ սա անխուսափելի է ցանկացած, նույնիսկ` ամենակայացած  կրթական համակարգի առկայության դեպքում։

Քոլեջների դիմորդներին ուզում են կրթությունից դուրս չմնալու հնարավորություն տալ. ի՞նչ գնով

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած կրթական համակարգի բարեփոխումները դեռ նոր են մեկնարկել։ Կատարված ու ապագա քայլերը քննարկելու համար փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:

Ըստ թեմայի

Ափոյան. «Բողոքում ենք ԵՊՀ կառավարման խորհրդում ուսանողների թվաքանակի կրճատման դեմ»
Սիմվոլիկ գումար` բնակության համար. Երևանում «Ուսանողի տուն» են կառուցում
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար
Աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելուն մեկ քայլ է մնում. օրինագիծը մտավ ԱԺ օրակարգ
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Երազանք, Ուսանող, քոլեջ, Հայաստան

Գլխավոր թեմաներ