06:02 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7901

Վարդենիսի ԲԿ-ում հաստիքներն ուռճացված են. չնայած հիվանդանոցում մի շարք բժիշկների պակասին, ութ բուժքույր է աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալն ու Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող Վարդենիսի հիվանդանոցը չմիավորվեն, ապա հիվանդանոցում կրճատումներ կսկսվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով երկու հիմնարկների միավորմանն ու այդ կապակցությամբ Վարդենիսի ԲԿ-ի բժիշկների՝ աշխատանքը կորցնելու անհանգստությանը։

Երկու հիմնարկների միավորման գործընթացը սկսվել է դեռ 2017-ին, սակայն մինչ օրս այն ավարտին չի հասել։

«Վարդենիսի ԲԿ-ում անեսթեզիոլոգ և բազմաթիվ այլ մասնագետներ չկան։ Դա է եղել պատճառներից մեկը, որ որոշում է կայացվել Վարդենիսի հիվանդանոցը և ՊՆ հոսպիտալը միավորելու։ Բացի այդ, ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած բժիշկների պակասին, այնտեղ 8 բուժքույր կա. առկա կազմով հնարավոր չէ այդ հիմնարկը պահել»,-ասաց Սանոսյանը։

Նա հայտնեց՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է, որ միավորման դեպքում Վարդենիսի ԲԿ-ի բոլոր աշխատակիցներին հնարավորության սահմաններում աշխատանքով կապահովեն։

Սանոսյանի խոսքով՝ 2018–ին, երբ ինքը նշանակվել է մարզպետ, Վարդենիսի ԲԿ–ն 3.6 մլն պարտք է ունեցել, հիմա պարտքերը փակել են, սակայն այդքանով խնդիրները չեն լուծվել։

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

Հարցին, թե միավորման արդյունքում արդյոք խնդիրները կլուծվեն` մարզպետը պատասխանեց, որ մի շարք ծախսեր, որ երկու կառույցներն առանձին էին անում, հիմա կմեկտեղվեն։

«Միավորման պարագայում Վարդենիսի ԲԿ-ում առկա բժիշկների բացը կկարգավորվի։ Հարցն այն է, որ հոսպիտալում հրամանով են նշանակվում մասնագետները և անկախ նրանից՝ տեղը հեռո՞ւ է, թե ոչ, նրանք գնում են աշխատելու»,-ասաց Սանոսյանը։

Գեղարքունիքում ապօրինի օտարումների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ կլինեն. մարզպետ

Հիշեցնենք՝ «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալը գործում են մեկ տարածքում: Ոչ շահույթով աշխատելու պատճառով հիվանդանոցում երկար տարիներ որևէ շինարարական լուրջ աշխատանքներ չեն իրականացվել: Այժմ հիվանդանոցի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Ըստ թեմայի

Ինչո՞ւ պահանջ չի դրվում, որ բոլոր գյուղերում այն լինի. Փաշինյանը` ծննդատների փակման մասին
Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է
Այս տարի նույնպես կապուտակ Սևանը չի ողջունի մեզ. լիճն այս ամռանն էլ կկանաչի
թեգերը:
Մարզպետ, հիվանդանոց, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ

Գլխավոր թեմաներ