22:15 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
339 0 0

Արագածոտնի մարզպետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ–երի խնդրին։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ–երի շահագործման փորձագիտական եզրակացության արդյունքները հայտնի են։

Նախորդ տարի Արագած համայնքի բնակիչները պարբերաբար ցույցեր էին անում` պնդելով, որ ՀԷԿ-երի շահագործման հետևանքով Գեղարոտ գետը, որտեղ ծանր մետաղներ կան, չի ինքնամաքրվում։

«Բողոքի ակցիաներից հետո իմ գրավոր խնդրանքի հիման վրա վարչապետի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է եզրակացությունը, ըստ որի` ՀԷԿ–երի շահագործումը գետի ջրի որակի վրա վատ ազդեցություն չի ունենում»,–ասաց մարզպետը։

Գևորգյանը նշեց, որ տեղյակ չէ` ՀԷԿ–երն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն բնակիչների կողմից որևէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքների հետ կապված։

Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գեղարոտ գետի հետ կապված բողոքի ակցիաների արդյունքում ՀԷԿ–երի աշխատանքը կանգնեցվել էր։ Բողոքի ակցիա անողները պնդում էին, որ եթե ՀԷԿ–երը շարունակեն աշխատել, ապա գետի հունը կփոխեն` թույլ չտալով ՀԷԿ–երին աշխատել։ Դրանից հետո որոշվեց փորձաքննություն իրականացնել։

Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» և «Արագած-1» ՀԷԿ-երը:

Ըստ թեմայի

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Արևային կայանների հզորությունը Հայաստանում կրկնակի կավելանա
Արագածոտնում 500 նոր աշխատատեղ կբացվի. որ ոլորտներն են հետաքրքրում ներդրողներին
թեգերը:
փորձաքննություն, Գետ, Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), Դավիթ Գևորգյան (Արագածոտնի մարզպետ), Արագածոտնի մարզ

Գլխավոր թեմաներ