02:55 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Հայաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մեղրիի անցակետից Հայաստանի տարածք մուտք գործած իրանական բոլոր բեռնատարները ՀՀ տարածքում տեղաշարժվում են հայաստանցի մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ այդ կարգը գործում է Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն։

«Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում` ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի»,– հայտնում է նախարարը:

Բացի այդ, այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունն իրականացնելու համար Թորոսյանի հրամանով Թեհրան է մեկնել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը։

«Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն»,– գրում է Թորոսյանը»։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում այդ աշխատանքները համակարգում է առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը:

Հիշեցնենք` կորոնավիրուսի վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու հասել նաև Հայաստանին սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանում փետրվարի 25–ի դրությամբ` կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, արձանագրվել է 15 մարդու մահ։ Հայաստանում վարակի դեպք չի արձանագրվել։

ՀՀ տասը քաղաքացի Իրանից վերադարձել է Հայաստան

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2 շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Ըստ թեմայի

Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա
Իրանից վերադառնալու ցանկություն է հայտնել 65 ՀՀ քաղաքացի. ինչ տրամադրություն է նրանց մոտ
Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ