14:09 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29011

13-ամյա Աիդան երազում է ճանաչված նկարչուհի դառնալ ու սեփական նկարչական դպրոցն ունենալ։ Նրա եղբայրը` 11-ամյա Արամը, նախընտրում է քանդակագործությունը, բայց մինչ նկարչուհի կամ քանդակագործ դառնալը, քույր ու եղբայր նաև ընդհանուր երազանք ունեն՝ քարե տուն ունենալ:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում շատերի համար ժամանակավոր կացարաններն արդեն ավելի քան 30 տարի հիմնական բնակարան են դարձել: Մաշված, քանդված ու առնետներով լի տնակներում սերունդներ են ծնվել, մեծացել ու ընտանիք կազմել, այժմ էլ սեփական երեխաներին են մեծացնում:

Ալեքսանյանների 6 հոգանոց ընտանիքը բնակվում է 8 մետր երկարություն ունեցող Եսայան փողոցի 216/006 Ա տնակում։

Семья Алексанян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ալեքսանյանների ընտանիքը, Գյումրի

Որքան էլ տարօրինակ է, բայց ընտանիքն անօթևանի կարգավիճակ չունի։ Պարզվում է` տարիներ առաջ ամբողջ ընտանիքին, այդ թվում` Ալեքսանյանների դստերը իր 5 երեխաների հետ միասին ընդամենը մեկ բնակարան են հատկացրել։ Դուստրը իր ընտանիքով տեղափոխվել է այդ բնակարան, իսկ եղբոր՝ Արայի ընտանիքը մնացել է տնակում` զրկվելով անօթևանի կարգավիճակից: Ասում են՝ հարևանները տարբեր հիմնադրամների ու բարերարների շնորհիվ տնակներից տուն են տեղափոխվել, իրենք էլ ժամանակին նման առաջարկություն ստացել են՝ Հայաստանը չլքելու պայմանով, բայց 13-ամյա Աիդայի առողջական խնդիրների պատճառով ստիպված են եղել հրաժարվել առաջարկից. անհրաժեշտ էր Գերմանիա բուժման մեկնել, ինչը, սակայն, այդպես էլ չի ստացվել, աղջիկը 2013թ-ին Հայաստանում սրտանոթային վիրահատության է ենթարկվել։

Арам и Аида Алексаняны с бабушкой
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աիդա Ալեքսանյանը, եղբայրը՝ Արամ Ալեքսանյանն ու իրենց տատիկը

Ընտանիքում միայն Աիդան չէ, որ առողջական լուրջ խնդիրներ: Նրա հայրը՝ Արան ևս մի քանի լուրջ հիվանդություն ունի, ինչի հատևանքով դժվարանում է շինարարության մեջ աշխատել։ Ընտանիքի հիմնական եկամուտը ընտանեկան նպաստն ու թոշակն են: Ժամանակ առ ժամանակ Աիդայի մայրը` Անժելան, փորձում է ազատ գրաֆիկով որևէ աշխատանք գտնել ու այդկերպ ընտանիքի ծանր ֆինանսական հոգսը փոքր-ինչ թեթևացնել։ Չնայած սոցիալական դժվարություններին, ամուսինները միայն երազում են իրենց երեխաներին առողջ տեսնել, որոնք գորշ տնակը զարդարում են իրենց վառ նկարներով:

Аида Алексанян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աիդա Ալեքսանյան

Նկարչությունը նրանց դստեր՝ Աիդայի, սիրած զբաղմունքն է: Աղջիկը հաճախում է «Ընտանիք» կենտրոնի նկարչական խմբակ. ծաղիկներ, նատյուրմորտ ու բնություն է նկարում՝ բոլորն էլ վառ գույներով: Աիդան հաճույքով ու հպարտությամբ է ցույց տալիս իր բոլոր նկարները, բացի մեկից։ Հարցնում եմ` ինչու՞ է այդ մեկը թաքցնում: Թախծոտ հայացքով պատասխանում է` նկարում իր երազանքի տունն է։

Рисунок Арама Алексаняна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աիդայի երազանքի տունը

«Ուզում եմ, որ մեր տունն այսպիսին լինի, որ ամեն մեկս մեր սենյակն ունենանք, որ առնետներ չլինեն ու ես ընկերներիս մեր տուն հյուր կանչեմ՝ իմ նկարներն էլ ազատ սենյակումս ցուցադրեմ, ուզում եմ մեծ ու լուսավոր սենյակ ունենալ՝ մոլբերտով ու գունավոր ներկերով լի»,-ասում է աղջիկն ու ցույց տալիս իր համար այդքան կարևոր ու թանկ նկարը։

Երեխաները համակարգիչ էլ չունեն և, ի տարբերություն հասակակիցների, ժամերով համակարգչի առաջ նստելու փոխարեն իրենց մտքերը թղթին և փայտին են հանձնում ու մի օր սեփական սենյակ ունենալու հույսը չեն կորցնում:

  • Աիդա և Արամ Ալեքսանյաններ
    Աիդա և Արամ Ալեքսանյաններ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ալեքսանյանների տնակը
    Ալեքսանյանների տնակը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ալեքսանյանների տնակը
    Ալեքսանյանների տնակը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ալեքսանյանների տնակը
    Ալեքսանյանների տնակը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Ալեքսանյանների տնակը
    Ալեքսանյանների տնակը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աիդա և Արամ Ալեքսանյաններ
թեգերը:
քանդակագործ, նկարիչ, անօթևան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ