00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղի՞ց է փչում քամին, և ո՞վ է ի վերջո որոշելու Արարատի կոկորդիլոսաբուծարանի հարցը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция губернатора Араратской области Гарика Саркисяна (26 февраля 2020). Еревaн
Пресс-конференция губернатора Араратской области Гарика Саркисяна (26 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոկորդիլոսաբուծարան բացելու ցանկություն հայտնած գործարարն ասել է, որ կան հանգամանքներ, որոնք խանգարում են ծրագրի իրականացման համար ներդրում կատարելուն։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կբացվի, թե ոչ` կորոշի ներդրողը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Դեռ 2018–ին մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ Արարատի մարզպետը հավանություն տվեց Դաշտավան գյուղում մի ներդրողի` կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրությանը:

«Սա մեր նախաձեռնությունը չի եղել, և մենք «մեղավոր» ենք այնքանով, որ ներդրողն ուզում էր մեր մարզում իր ծրագիրն իրականացնել։ Ներդրողը մեզ քանիցս ասել է, որ կան հանգամանքներ, որոնք խանգարում են ներդրում կատարել այդ ծրագրի հետ կապված։ Բնականաբար, վերջնական որոշում հենց ներդրողը կկայացնի»,–ասաց մարզպետը։

Սարգսյանի խոսքով` Արարատի մարզում ներդրողները հիմնականում հողային խնդիրների են բախվում, քանի որ հողերի կատեգորիաների հետ կապված` ինչպես բոլոր մարզերում, իրենց մոտ էլ խնդիրներ կան  (որ հողն ում է պատկանում, ինչի համար է այն ծառայում)։

Губернатор Араратской области Гарик Саркисян во время акции Зеленая граница (15 марта 2019). Армения - Sputnik Արմենիա
«Թշնամին տնից է լինում». իմքայլական պատգամավորը Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս է ընտրում

«Արարատ լեռան տեսարանը մագնիսի պես ձգում է և ներդրումներ բերում». Գարիկ Սարգսյան

Մարզպետը հայտնեց, որ ցանկացած ներդրողի իրենք ընդառաջելու են` անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղղությամբ են ներդրումներ անելու։

Մարզպետից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչն է պատճառը, որ նա հաճախ է աղմկոտ պատմությունների մեջ ընկնում` լուրեր են շրջանառվում, թե նա ծանոթներին է աշխատանքի ընդունում, վարսավիրի ծեծում և այլն։ Սարգսյանը պատասխանեց, որ Արարատի մարզը խնդրահարույց է եղել դեռ նախորդ ընտրությունների ժամանակ` մարդիկ չեն կարողացել մարզն իրենց մեջ կիսել։

Բոլոլա, կոկորդիլոսի ձվեր ու կթու կովեր. 2019–ի ամենահայտնի զվարճալի արտահայտությունները

«Նախորդ իշխանությունը մեր մարզում հենված էր 4 սյուների վրա` Գրիգորյաններ (Արայիկ ու Արամայիս), Աբրահամյաններ, Ալիկ Սարգսյան, Մուրադ Մուրադյան. մի կողմից ընտանիքներ էին, մյուս կողմից` հանրապետական լիդերները։ Հիմա պարբերաբար մեր գործունեության արդյունքում ուղղակի, թե անուղղակի, հնարավոր է` նրանց համար խնդիրներ առաջացնենք»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ հիմա նույնիսկ չի կարող հստակ ասել, թե իր մասին տարածվող լուրերի քամին որտեղից է փչում։

Հիշեցնենք` լուրեր էին շրջանառվում, որ մարզպետն ու եղբայրը ծեծել են վարսավիրի, որը հրաժարվել է հերթից դուրս սպասարկել մարզպետին։ Գարիկ Սարգսյանը հերքել էր լուրերը և հրավիրել  իրավապահ մարմինների ուշադրությունը, նշելով` եթե նրանք հանցակազմ գտնեն, թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն։

 

Մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է վարսավիրին ծեծելու լուրը

Լրահոս
0