13:03 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (812)
277 0 0

ՀՀ առողջապահության նախարարն անձամբ է տեղեկացել Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ խոսել է Վրաստանի առողջապահության նախարարի հետ և պարզել Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում: Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,–գրել է նախարարը:

Նշենք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։

Նոր տեսակի թոքաբորբի բռնկման պատճառով Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանից և Իրանից իրականացվող թռիչքները։ Արգելվել է կենդանիների ներկրումը ՉԺՀ–ից։ Օդանավակայաններում և Վրաստանի պետական սահմանով անցնող անցակետերում մասնագետները ստուգում են բոլոր ճանապարհորդներին։

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել

Վերջին տվյալներով` ամբողջ աշխարհում վարակվածների թիվը 81 184 է, մահացել է 2769 մարդ, առողջացել ավելի քան 30 հազարը։

ԱՀԿ–ի վերջին տվյալներով` ՉՀԺ–ի սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել 34 երկրում։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (812)

Ըստ թեմայի

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան. կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսը «գալ» բեռնատարով
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ