00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում առցանց տաքսիների համար նոր օրենք կընդունվի

© Sputnik / Aram NersesyanТакси в Ереване
Такси в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր օրենքի նախագծով կկարգավորվի նաև 6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնողների գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ կառավարությունը փորձում է օրենքով կարգավորել Հայաստանում առցանց տաքսիների գործունեությունը։

Сотрудники дорожной полиции закрыли вход на площадь Республики (5 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել

«Մենք օրենքի նախագիծ ենք մշակել, ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ։ Մոտակա օրերին բարձր մակարդակի հանդիպում կնշանակվի։ Մենք քննարկելու ենք այդ հարցը։ Քննարկելու ենք նաև առցանց հարթակներում աշխատող տաքսի ծառայությունների կամ միջնորդների (ինչպես իրենք են իրենց ներկայացնում) հարցը»,– ասաց փոխնախարարը։

Սիմոնյանը խոստացավ, որ քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը։

Թե ինչ կարգավորում է ենթադրում նոր օրենքի նախագիծը, պաշտոնյան չմանրամասնեց, բայց շեշտեց, որ դրանով կարգավորվել է նաև 6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնողների հարցը։

Թեմայի շուրջ Սիմոնյանը խոսեց ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

Քննարկմանը մասնակցող առցանց տաքսի ծառայություններից մեկի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, թե այդ տաքսիների շնորհիվ այդ ոլորտում առողջ մրցակցություն ու գնային քաղաքականություն է ձևավորվել Հայաստանում։

Փոխարենը նա փոխնախարարին փոխանցեց տաքսու վարորդների` բալային համակարգի շուրջ մտահոգությունն ու հարցրեց. «Հնարավո՞ր է, որ տաքսու վարորդների համար բալային համակարգի ավելի մեղմ տարբերակ մշակվի»։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

Սիմոնյանը բացառեց նման մոտեցումը։

«Կարծում եմ, որ տաքսու վարորդը երկու, ավելի ճիշտ 5 անգամ ավելի զգոն պետք է լինի, քանի որ նա ուղևոր է տեղափոխում։ Ես նման հիմք չեմ տեսնում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։

Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Ինչու են վարորդները զրկվել վարորդական իրավունքի վկայականից. տեսանյութ

Լրահոս
0