19:21 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Վրաստանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը ապագայում ևս կմասնակցի նմանատիպ միջոցառումներին։

ԵՐԵՎԱՆ, 27 Փետրվար — Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի իր գործընկերոջ` Դավիթ Տոնոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հայ զինվորականները կմասնակցեն Noble Partner 2020 զորավարժություններին։

«Ուրախ եմ նշել, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ–ի անդամ երկրների և գործըկներների Noble Partner 2020 միջազգային զորավարժություններին, որոնք ծրագրվում է անցկացնել Վրաստանում»,–ասաց նա։

Ղարիբաշվիլին հույս հայտնեց, որ հայկական կողմը ապագայում կշարունակի ակտիվորեն մասնակցել նմանատիպ զորավարժություններին։ 

Նրա խոսքով` ինքն ու Տոնոյանը երկկողմանի համագործակցության մասին բավականին արդյունավետ զրույց են ունեցել, կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանի մարտահրավերների վերաբերյալ։

«Մենք համաձայանության եկանք այն հարցում, որ մեր բարեկամական հարաբերություններն այլընտրանք չունեն, հակամարտությունների խաղաղ լուծումները, ինչպես և տարածաշրջանում կայունության ապահովումը, այլընտրանք չունեն»,–նշեց Ղարիբաշվիլին։

«Ողջույն ձեզ». վրացի նախարար Իզորիան խոսել է հայերեն. տեսանյութ

Վրաստանի պաշտպանության նախարարը նաև հայտնեց, որ կողմերը ստորագրել են 2020 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի Զինված ուժերը Noble Partner բազմազգ զորավարժություններին մասնակցել էին 2018 թվականի ամռանը։ Վրաստանում առաջին Noble Partner զորավարժություններն անցկացվել են 2015 թ–ին։ Այն ժամանակ Հայաստանը զորավարժություններին մասնակցում էր դիտորդի կարգավիճակում։

Ըստ թեմայի

Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում
Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին
Ներկրողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մեքենաների շուկայում լճացում է
թեգերը:
Զորավարժություններ, Վրաստանի Հանրապետություն, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ