20:45 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Ծրագիրը ներառում է զինվորական կրթության, խաղաղապահության և լեռնային պայմաններում զինվորականների պատրաստության ոլորտներում համագործակցություն։

ԵՐԵՎԱՆ, 27 Փետրվար — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի իր գործընկերոջ` Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ասուլիսի ժամանակ նշեց, որ Երևանն ու Թբիլիսին հաստատել են պաշտպանության ոլորտում 2020 թվականի համագործակցության ծրագիրը։

Տոնոյանը հայտնեց, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

«Հայաստանն ու Վրաստանը քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար»,– ասաց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Ղարիբաշվիլիին` իր պաշտոնավարման առաջին տարածաշրջանային այցը Հայաստան կատարելու համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին պաշտպանության ոլորտում 2020 թվականի համագործակցության ծրագիրը։

«Ողջույն ձեզ». վրացի նախարար Իզորիան խոսել է հայերեն. տեսանյութ

«Այն ներառում է միջոցառումներ ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության. խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտներում։ Բացի այդ, համաձայնության ենք եկել մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ, որոնք դեռ ներառված չեն երկկողմ ծրագրում»,–ասաց Տոնոյանը։

Նշենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է նաև 2014 թ–ին, երբ դեռ Վրաստանի վարչապետն էր ( նա պաշտոնավարել է 2013-2015 թվականներին)։ Ինչ վերաբերում է Վրաստանի պաշտպանության նախարարի մակարդակով այցերին` այդպիսին տեղի է ունեցել 2019թ–ի փետրվարին. Երևան է այցելել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիան։

Ըստ թեմայի

Զավեշտալի դեպք Վրաստանի խորհրդարանում. խոսնակի ելույթի ժամանակ ԽՍՀՄ օրհներգն է հնչել
Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում
Հայաստանը Ռուսաստանի հետ լաստանավային անցում կունենա՞. Տողանյանը`բանակցությունների մասին
թեգերը:
համագործակցություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ