07:14 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Այս օրերին տարբեր լրատվամիջոցներում Սումգայիթյան ջարդերի մասին պատվերով նյութեր են հայտնվում։ Փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են, թե որքանով են այդ հոդվածները «եղանակ փոխում»։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ամեն տարի Սումգայիթի ջարդերի օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար պատվերով հոդվածներ է հրապարակում, ինչը նորություն չէ հարևան երկրի  որդեգրած քաղաքականության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը` անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետաում» Սումգայիթի մասին տեղ գտած նյութին և, առհասարակ, Ադրբեջանի պատվիրված հոդվածներին։

Օրերս «Նեզավիսիմայա գազետաում» հրապարակած հոդվածում Սումգայիթի ջարդերի մասին փաստերը խեղաթյուրվել են. հոդվածը շատերին է զայրացրել։ «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող և հաղորդավար Ռոման Բաբայանը նույնպես Facebook-ի իր էջում անդրադարձել է հոդվածին` նշելով` եթե գումարի դիմաց պատրաստ են հրապարակել կեղծ տեղեկություններ, պարզապես սրիկաներ են։

«Վճարովի հոդվածներն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մի մասն են կազմում։ Ինչպես փողով գնում են տարբեր իրավաբանների, քաղաքական գործիչների, որպեսզի Ադրբեջանի օգտին խոսեն, նույն կերպ էլ կաշառում են միջազգային լրատվամիջոցներին ու տեղադրում սուտ հոդվածներ։ Նորություն չէ, որ Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում պատվերով հոդվածներ գրելու վրա»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` նման հոդվածները նախ ուղղված են ադրբեջանական լսարանին, այսինքն` Ալիևը ցույց է տալիս, թե ինչքան լավ են աշխատում։ Մյուս կողմից, սակայն, նա փորձում է Սումգայիթի ջարդերի մասին կարծիք ձևավորել նաև միջազգային հարթակում, այդ թվում` Ռուսաստանում։

Վարդան Տողանյանը ՌԴ գլխավոր դատախազություն է դիմել «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածի համար

Ըստ Գրիգորյանի` նման հոդվածները կարող են միջազգային հանրության կարծիքը փոխել, եթե հայկական կողմը հակահարված չտա։ Իսկ հայկական կողմն ունի համոզիչ փաստեր` դատական գործեր, որոնք եղել են Սումգայիթից հետո, ադրբեջանցիների կատարած վայրագությունները փաստող բազմաթիվ վկայություններ` լուսանկարներ և տեսանյութեր։ Փորձագետը կարծում է` նման համոզիչ ապացույցների դեպքում պարզ է դառնում, թե ադրբեջանական հոդվածները որքան կեղծիք են պարունակում։

«Սկսած 2010–ից` հայկական կողմը շատ լավ աշխատում էր։ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի հիմնական նպատակը տեղեկատվական պատերազմն էր։ Հիմա մի փոքր թերի է այդ աշխատանքը, քանի որ փոփոխություններ են եղել, սակայն մեր ունեցած փաստարկները ճիշտ օգտագործելու դեպքում Ադրբեջանի ստերը կունենան շատ կարճ կյանք»,–ընդգծեց Գրիգորյանը։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ նորություն չէ` Ադրբեջանն իր արտաքին տեղեկատվական քարոզչությունը հիմնում է «գնված»  հոդվածների վրա։

Նա ողջունեց ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի` «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածի առնչությամբ ՌԴ դատախազություն դիմելը։ Ըստ Հովհաննիսյանի` եթե դեսպանի` ազգային ատելություն սերմանելու և կեղծ տեղեկություն տարածելու մասին գործը հաջող ընթացք ունենա, ապա կարող է լավ փորձ լինել հետագայի համար։

«Եթե ադրբեջանական կողմը մտածում է, որ նման հոդվածներով կարող է տրամադրություն փոխել եվրոպական կամ էլ ՌԴ ղեկավարների շրջանում, ապա դա միամտություն է։ Ադրբեջանն ուղղակի ուզում է իր ներքին լսարանին ցույց տալ, որ այդ թեմայով աշխատում են»,–շեշտեց փորձագետը։

Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

Ըստ թեմայի

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի ուժի կիրառման սպառնալիքին. Մնացականյան
Հայ պատգամավորները Բաքվի ջարդերի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ–ում
Ծնողներին եռման ջրով այրում էին, երեխաները տեսնում էին այդ ամենը. Բաքվի ջարդերի ականատես
Հայրս պատգամում էր պահպանել Արցախը որպես մեր գոյատևման երաշխիք. Դավիթ Շահմուրադյան
թեգերը:
հոդված, Սումգայիթ, փորձագետ, Իլհամ Ալիև, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ