06:43 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
22001

Փորձագետները մեկնաբանել են ԶԼՄ–ներում ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու մասին հայտնված հաղորդագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի ընդդիմախոսներին հետևելը երկսայր սուր է։ Մի կողմից` գաղտնալսումը լավ բան չէ, մյուս կողմից` երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերը կանխելու անհրաժեշտությունը ոչ ոք չի սահմանափակում։

Ավելի վաղ «Փաստ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել Ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը: Թերթը հայտնում էր, որ իբր գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլև նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Նշվում էր, որ ԱԱԾ ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու վրա:

Բաղդասարյանի կարծիքով` եթե խոսքը Փաշինյանի հետ այս կամ այն հարցում չհամաձայնվող քաղաքական գործիչների մասին է, ապա իշխանությունը հեռախոսազրույցները գաղտնալսելու իրավունք չունի։ Ու, եթե մամուլում հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա չափազանց տգեղ երևույթ է։

«Բայց եթե հատուկ ծառայություններն այդկերպ ուզում են կանխել ներքաղաքական ցնցումներն ու չեզոքացնել մարդկանց, որոնք իրենց գործողություններով սպառնում են ազգային, հասարակական անվտանգությանն ու կարգին, ապա այստեղ կարելի է հասկանալ ուժայիններին» – ասաց քաղաքագետը։

Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա

Սակայն նա կարծում է, որ ներկայիս պայմաններում երբեմն շատ դժվար է տարբերակել կոնվենցիոնալ ընդդիմադիրներին նրանցից, որոնք իսկապես սպառնում են երկրի անվտանգությանն ու կայունությանը։

«Ցավոք, այդ գործիչների միջև տարբերությունները լղոզված են։ Բայց ես ավելի հակված եմ կարծել, որ գաղտնալսումն ավելի շատ կազմակերպվում է ազդեցության տակ գտնվող  տարատեսակ գործակալներին չեզոքացնելու համար, թեև ինքս չեմ ողջունում նման գործիքների կիրառումը։ Ի դեպ, իրավիճակը ապակայունացնելու գործընթացին կարող են մասնակից լինել նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, ինչու ոչ...», – ասաց Բաղդասարյանը։

Սակայն պոտենցիալ վտանգ ներկայացնող մարդկանց դեմ պայքարելու մեխանիզմներն այդքան էլ արդյունավետ չեն։ Քաղաքագետի խոսքով` դժվար է պատկերացնել, որ մարդիկ հեռախոսով դավեր նյութեն պետության կամ իշխանության դեմ։

«Պետք է հասկանալ, որ գաղտնալսումը կարգավորվում է օրենսդրական ակտերով։ Օրենքի առումով ոչ մի խնդիր չկա։ Բայց դժվար է ասել` ինչպիսի իրավիճակ է իրական կյանքում։ Կարծում եմ` ցանկացած մարդ, որը որևէ կերպ ակտիվություն է դրսևորում քաղաքական կյանքում, մտահոգված է, որ իրեն հետևում են։ Մարդիկ կասկածներ ունեն, բայց կարծում եմ` մի քիչ անլուրջ է դա կտրուկ պնդելը»,– իր հերթին նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Փորձագետը վերջերս հետաքրքիր միտում է նկատել. իր իմացած մարդկանցից շատերը նախընտրում են շփվել բջջային հավելվածների ու մեսենջերների միջոցով։ Դա խոսում է որոշակի անվստահության, մտավախությունների մասին։ Հակոբյանը չի բացառում, որ այդ մտավախությունները կարող են անհիմն լինել, բայց դժվար թե կարելի է այդ իրավիճակը դրական գնահատել։

Մյուս կողմից` սոցցանցերի շնորհիվ հայտնի անձանց մասին տեղեկությունն այնքան հասանելի է, որ Հակոբյանի խոսքով, բարձրագույն իշխանությունը դժվար թե հետևելու լրացուցիչ մեխանիզմների կարիք ունենա։

Նշենք` հունվարի 21–ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «գաղտնալսումների մասին օրենք»։

Այս փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։

Մինչ օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք էր վերապահված միայն ԱԱԾ–ին, ոստիկանությանը` ԱԱԾ–ի թույլտվությամբ, և ՔԿՀ–ին` միայն հիմնարկի տարածքում ու միայն դատապարտյալների նկատմամբ։

Հիշեցնենք` հունվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ կառավարության անունից ԱԺ պատգամավորներին կոչ էր արել դեմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած` գաղտնալսումների մասին նախագծին։ Փոխարենը կառավարությունը սեփական առաջարկն էր ներկայացրել` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների իրավունքը վերապահել մասնավոր կազմակերպությանը։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
ՔԿ-ն հերքում է. Վանեցյան–Խաչատրյան սկանդալային գաղտնալսման գործով որևէ անձ չի ձերբակալվել
Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում 
ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, գաղտնալսում, Հայաստան

Գլխավոր թեմաներ