01:15 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
355 0 0

Ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանը հավանաբար իմունիտետ է ձեռք բերել և այլևս չի նյարդայնանում, երբ իր երգերը գողանում են արտասահմանցի կատարողները։

Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերից մեկը հնչել է արաբ երգչուհու կատարմամբ՝ արաբական “MBC The Voice” շոուի ժամանակ։ Այս մասին Սիլվան հայտնել է instagram-ի իր էջում հրապարակելով արաբ երգչուհու ելույթից մի հատված։

Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ

«Այս անգամ էլ իմ «Կամաց-կամաց» երգն է հնչել արաբական “MBC The Voice” շոուի ժամանակ։ Իսկ մեկ այլ արաբ երգչուհի էլ տեսահոլովակ է նկարահանել այդ երգի հիման վրա»,-գրել է երգչուհին` գրառմանը կցելով ժպտացող էմոջի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Երգչուհու երկրպագուների մի մասն ուրախացել է, որ Սիլվայի կատարումները գերում են նաև այլազգիներին։ Մինչդեռ երկրպագուների մի մասն էլ կարծում է, որ որոշ ժամանակ անց արաբ երգչուհիները կարող են հայտարարել, որ դա իրենց հեղինակային երգն է։

«Իսկ հեղինակային իրավունքները դրանով չի՞ խախտվել», «իսկ իրավունքնե՞րը ,կարծում եմ այդքան էլ ուրախանալու բան չի․ գողանում են»,«մի երկու անգամ կերգեն, ադրբեջանցիների պես կասեն, որ հայերն են իրենցից գողացել »,- գրել են հետևորդները։

Հիշեցնենք` ավելի վաղ Սիլվա Հակոբյանի «Ուշացել եմ» երգը ևս հնչեց  արտասահմանցի կատարողների կողմից: Երգչուհու պրոդյուսերի՝ Հակոբ Հակոբյանի խոսքով , սա ոչ առաջին և ենթադրվում է՝ ոչ էլ վերջին դեպքն է. տաջիկները, ռումինացիները, ղազախները և այլ երկրների ներկայացուցիչներ արդեն շուրջ 15 երգ են գողացել Սիլվա Հակոբյանից:

Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել

«Ցավալին այն է, որ մեր երգերը վերցնողները չեն նշում անգամ, որ իրենց կատարածը cover տարբերակն է: Հաճախ մեր էլեկտրոնային հասցեներին տարբեր ազգերի ներկայացուցիչներ լինքեր են ուղարկում և տեղեկացնում, որ մեր երգը գողացել են, բայց ի՞նչ կարող ենք անել»,- հարցազրույցներից մեկում ասել էր երգչուհու պրոդյուսերը։

Սիլվա Հակոբյանը դստեր համար օրորոցային է երգում. տեսանյութ

Նա դատական կարգով հարցը լուծելու տարբերակը համարում է անօգուտ, քանի որ դրա համար անհրաժեշտ է փաստաբան վարձել և մեծ ֆինանսական ռեսուրս ծախսել:

 

 

Ըստ թեմայի

Իվետա Մուկուչյան, Արսեն Սաֆարյան, Թաթա. ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները
«Անհարմար է, մի՛ արեք նման բաներ». շոու բիզնեսի ներկայացուցիչները վճարո՞ւմ են հարկերը
Երևանում հաշմանդամի սայլակին նստած տղամարդը երգում է «Չունի աշխարհը քեզ նման» երգը
Մոնակոյից մինչև հունական կղզի. ինչպես են հայտնի հայերն անցկացրել արձակուրդը
թեգերը:
պրոդյուսեր, երգ, երգչուհի, Սիլվա Հակոբյան

Գլխավոր թեմաներ