14:38 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)
40710

ՀՀ վարչապետը համոզված է, որ եթե մարդիկ հետևեն հստակ կանոններին, կկարողանան խուսափել կորոնավիրուսից։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի որևէ դեպք դեռ չի գրանցվել։

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի»,– Faecbook–ի իր էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23–ին որոշում կայացվեց հայ–իրանական սահմանը երկու շաբաթով փակել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնում է, որ նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։ Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում 78 824–ի է հասել, նրանցից 36 117  (45,8%) մարդ ապաքինվել են։ Այս պահին 39 919 մարդ դեռ հիվանդանոցում են։

Հիվանդությունը Չինաստանում ընդհանուր առմամբ 2788 մարդու կյանք է խլել։

ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել

Նշենք նաև, որ վարակը վաղուց արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` մեր հարևան Իրանում ու Վրաստանում։

Կորոնավիրուսն ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի, եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան
Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել
Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ