07:40 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
899 0 0

Sputnik Արմենիան զրուցել է ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ օգնականի հետ։ Նա տեղեկություններ է հայտնել երեխայի սեռի, ծնվելու ժամի և անվան մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, դուստր է ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Նոնա Վանեցյանի օգնականը` Տաթև Ասպատուրյանը։ Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի կինը «Վիլլա Մոնտեսսորի» մանկապարտեզի տնօրենն է։

Երեխան ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր` ժամը 10։45–ին։ Նրան անվանել են Մարիա։ 

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք Մարիա անունը տատիկներից որևէ մեկի հետ կապ ունի, Ասպատուրյանը պատասխանեց.

«Ոչ, ուղղակի այդ անունն են ընտրել»։

Նշենք, որ Վանեցյանը երկու որդի ունի։ Ավագ որդին՝ Արտյոմը, 18 տարեկան է, կրտսերը՝ Դավիթը՝ 12: Վանեցյանի կինը դստերը` Մարիային, լույս աշխարհ է բերել 38 տարեկանում։

Փաշինյանի լիրիկան ու օգտատերերի արձագանքը. «Վանեցյանին չթողնուք Լեննագանից սկսե շրջելը»

Ըստ թեմայի

«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
Վանեցյանը քաղաքականության մեջ մեկնարկային առավելություն ունի. Բոզոյանը նշեց` որն է այն
«Ալեն Սիմոնյանը խնդրում էր չքննադատել Վանեցյանին». Գորգիսյանը մի դեպք է հիշել
թեգերը:
հիվանդանոց, աղջիկ, երեխա, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ