00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱԷԿ–ի վարկի երկարացման հարցը դեռ չեն համաձայնեցրել

© Sputnik / Aram NersesyanАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև ՀՀ կառավարությունը Հայկական ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման որոշումն արդեն ընդունել է, բայց ռուսական կողմն այս առաջարկին իր համաձայնությունը դեռ չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը Հայկական ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը դեռ վերջնականապես չեն համաձայնեցրել:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում

Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Երևանում անցակցված «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկմանը լրագրողներին հայտնեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Որքանով տեղյակ եմ, հարցը դեռ չի լուծվել, ընթանում են բանակցություններ։ Մենք շարունակում ենք մեր սկսած աշխատանքները` ատոմակայանի անվտանգության համակարգերի արդիականացման ուղղությամբ ու այդ աշխատանքները ծրագրված են մինչև 2021թ–ը», - ասաց Սվիրիդենկոն:

Ծրագրի ընդհանուր արժեքը ևս, նրա խոսքով, դեռ քննարկման փուլում է։ Վերջնական որոշում չկա։

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

«Բայց նախորդ տարիներին արդիականացման ծրագրերի վրա արդեն ծախսվել է շուրջ 200 մլն դոլար»,– նշեց Սվիրիդենկոն։

Հիշեցնենք` 2019թ–ի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ` Հայկական ատոմակայանի վերանորոգման ավարտը հետաձգվել էր մեկ տարով։ Մինչ այդ որոշված ժամկետը` 2019թ–ի դեկտեմբերի 31–ը, որից հետո Հայաստանը պետք է սկսեր մարել վարկը, փոխարինվել էր նոր ժամկետով` 2020թ–ի դեկտեմբերի 31-ով։

Անդրադառնալով վարկային պայմանագրում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին` «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը ասաց, որ ծրագրի առաջին փուլի համար նախատեսված վարկը չի ծախսվել, ինչն էլ առաջ է բերել վարկի մարման ժամկետի հետաձգման անհրաժեշտություն։ «Քանի որ վարկի մի մասը ծախսվել է (մոտավորապես` 200 մլն դոլար), մնացած մասը մնացել, և քանի որ 2019թ–ին այդ ժամկետը պետք է լրանար, որոշվել է այն երկարացնել»,– ընդգծեց Պետրոսյանը։

Открытие отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գիծը 2020 թվականին «տեղից կշարժվի»

Մինչ այդ` նախանշված 2021թ-ին ընդառաջ ատոմակայանի վերազինման շրջանակում, Պետրոսյանի խոսքով, իրականացվում են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ ու տեխնիկական վերազինում. նախատեսվում է իրականացնել նաև ամատոմային ռեակտորի թրծում, ռեակտորի հովացման նոր համակարգի ներդրում, և անվտանգության վիճակի վերջնական գնահատում։

«Ցուցում է տրվել, որ մեկ–որկու օրվա ընթացքում, ատոմակայանը, չնայելով այդ վարկի ժամկետի երկարացման խնդրին, իր սեփական միջոցների հաշվին պայմանագիր կապի և թրծման աշխատանքներն անհետաձգելիորեն կատարի»,– ասաց Պետրոսյանը` հավելելով, որ այդ հարցն այսօր ատոմակայանի անվտանգ շահագործման թիվ մեկ խնդիրն է։

Նոր պայմանագիրն, ըստ նրա, կնքվելու է «Ռոսատոմ սերվիս» ընկերության հետ։ Իսկ բուն աշխատանքներում ընդգրկվելու են ՌԴ տարբեր մասնագիտացված կազմակերպություններ։

Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը

«Թրծումը դա լուրջ աշխատանք է, որի  շնորհիվ վերականգնվում է ռեակտորի կորպուսի մետաղը։ Դա շատ կարևոր աշխատանք է»,– նշեց Պետրոսյանը` հավելելով, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացած քննարկման ընթացքում այս աշխատանքներն անհետաձգելիորեն կատարելու ցուցում է տրվել ։ Այդ աշխատանքները, Պետրոսյանի տեղեկություններով, կարժենան շուրջ 5-6 մլն դոլար։

 Մինչ այդ, սակայն, արդեն զուգահեռաբար քննարկվում է նաև ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսված 2026թ–ից հետո ևս 10 տարով` մինչև 2036թ–ը, երկարացնելու հարցը։

Այս մասին քննարկման ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը:

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար

«2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը», - նշեց նա:

Իսկ արդեն 2036թ–ից հետո Հայաստանը նպատակ ունի նոր ատոմակայան կառուցելու։

«Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը համարում ենք անհրաժեշտություն»,- եզրափակեց Ալեքսանյանը։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

Նրա խոսքով` այն հնարավորություն կտա պետության կարիքների համար մատչելի, հուսալի և անվտանգ էներգաարտադրություն ունենալ` կախում չունենալով էներգակիրների ներկրումներից։

Հիշեցնենք` ատոմակայանի հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմի» կառավարման ներքո գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Ֆինանսավորման համաձայնագիրը կնքվել է 2014 թվականին։ Նախատեսվում էր, որ աշխատանքն ավարտվելու է մինչև 2019 թվականի վերջը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Ֆինանսավորման հետ կապված խնդիր չի լինի. Փաշինյանը` ԱԷԿ–ի համար տրվող վարկի մասին

Նշենք, որ անցած տարվանից սկսած՝ ԱԷԿ-ում փոխում են գեներատորներով տուրբինները։ Հաջորդ տարի նախատեսվում է ամրացնել ռեակտորի մետաղական պատը, որի վրա թրծում կկատարվի։

Վերանորոգումից հետո ՀԱԷԿ–ը տարեկան մի քանի հարյուր միլիոն կվտ/ժ ավելի շատ էներգիա կարտադրի, ինչը թույլ կտա մարել վարկը։

Ատոմակայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35-40%–ը։ 2017 թվականին կայանը մոտ 2,4 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրել` Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե 38%–ը։ Այժմ կայանը հիմնանորոգվում է, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2026 թվականը։

Լրահոս
0