05:41 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (739)
116 0 0

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, բայց տնից դուրս գալիս արժե ամեն դեպքում անձրևանոց վերցնել։

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այս գիշեր, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այս գիշեր, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Հիշեցնենք` երեկ` մարտի 28–ին, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Հայաստանի տարածքում մարտը բազմամյա միջին արժեքից տաք կլինի։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Ինչպիսին կլինի մարտը. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում

թեմա:
Եղանակը Հայաստանում (739)

Ըստ թեմայի

Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել
Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու
«Վաղը հավես օր է լինելու». Սուրենյանը խոստանում է
թեգերը:
Գագիկ Սուրենյան, գարուն, Անձրև, Հայաստան, եղանակ

Գլխավոր թեմաներ