17:44 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36010

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ՀԱԷԿ–ը չի ընդունում ատոմակայանից պահանջվող տուգանքը։ Ավելին, ատոմակայանն առաջարկում է տուգանել ոչ թե իրենց, այլ ՀէՑ–ին։

ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվարի — Sputnik. ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը չի պատրաստվում կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը և հրաժարվում է 10 մլն դրամ տուգանքը վճարել։

«Օրենքով պետք է տուգանվի ՀԷՑ–ը»,– ասաց նա` պարզաբանելով, որ ՀԾԿՀ–ի հիշատակած օբյեկտները, որոնք միացված չեն եղել էներգամատակարարման ընդհանուր ցանցին, իրականում պատկանում են ոչ թե ՀԱԷԿ–ին, այլ ՀԷՑ–ին։

«Դրանք նախ մեր տարածքում չեն, ատոմակայանի տարածքն ամբողջությամբ պարսպապատված է, անվտանգության համակարգերով ապահովված։ Դրանք գտնվում են այդ առանձնացված տարածքից դուրս, որտեղ ոչ մի բան այլևս մերը չէ»,– նշեց նա։

Սևիկյանի խոսքով` ՀԱԷԿ–ի ղեկավարությունը նույն բացատրությունը` բոլոր փաստարկներով, ներկայացրել է նաև հանձնաժողովին։

Ֆինանսավորման հետ կապված խնդիր չի լինի. Փաշինյանը` ԱԷԿ–ի համար տրվող վարկի մասին

«Այն օբյեկտները, որոնք մերն են` կայանինն են, դրանք օրինական միացած են մեր համակարգին, քանի որ մենք ունենք մեր արտադրած էներգիայի շուրջ 5 տոկոսը մեր կարիքների համար ծախսելու իրավունք»,– շեշտեց Սևիկյանը։

Խնդիրն առավել պատկերավոր բացատրելու համար ատոմակայանի տնօրենի խորհրդականը հիշեցրեց «ցուրտ ու մութ» տարիները, երբ մարդիկ բոլոր հնարավոր հոսանքալարերից «ձախ» միացումներ էին անում։

«Մոտավորապես այդ սցենարով էլ սա է կատարվել, այսպես ասած` «երակ են մտել»։ Դրա համար պետք է տուգանվի ՀէՑ–ը, որը տիրություն չի արել»,– ասաց նա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի պետի ժ/պ Նունե Ալեքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խոսքը ատոմակայանին ծառայող օբյեկտների և ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների մասին է։

«Դրանք այն օբյեկտներն են, որոնք ատոմակայանին պետք են։ Օրինակ` կապի օպերատորների հաղորդակները։ Դուք գիտեք, որ ատոմակայանը ռազմավարական օբյեկտ է, որի աշխատանքն առանց կապի հնարավոր չէ ապահովել»,– ընդգծեց Ալեքյանը։

ՀԾԿՀ–ի հաշվառած ապօրինի սնուցվող օբյեկտներից մեկն էլ, պաշտոնյայի խոսքով, ՀԱԷԿ–ի ճաշարանն է, որն ապահովում է ատոմակայանի տեխնիկական վերազինման ծրագրի վրա աշխատող «Ռոսատոմի» աշխատակիցների սնունդը։

Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գիծը 2020 թվականին «տեղից կշարժվի»

Ինչ վերաբերում է ՀԱԷԿ–ի տարածքից դուրս գտնվելու փաստին, Ալեքյանն ասաց, որ ատոմակայանն այն ռազմավարական օբյեկտն է, որի անգամ պաշտպանիչ պատնեշից դուրս գտնվող հատվածում որևէ մեկը չի կարող առանց հատուկ թույլտվության որևէ միջամտություն անել։

Այդուհանդերձ, որոշումը կայաված է. ՀԱԵԿ–ն այն բողոքարկելու համար 2 ամիս ժամանակ ունի։ Կդիմի ատոմակայանի ղեկավարությունը վարչական դատարան, թե ոչ, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի խոսքով, դեռ որոշված չէ, բայց բացառված էլ չէ։

Հիշեցնենք` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 12-ի նիստում որոշեց 10 մլն դրամի չափով տուգանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը։

Հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ ՀԱԷԿ–ի տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք ապօրինի էլեկտրաէներգիա են օգտագործել։

Մոնիթորինգի տվյալներով` ատոմային էլեկտրակայանի տարածքում վարձակալությամբ տրված 13 տարածքներից 9-ում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքեր տեղադրված չեն եղել։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀԾԿՀ–ն եզրակացրել է, որ ՀԱԷԿ–ը խախտել է իրեն տրամադրված արտոնագրի պահանջը և «ՄԵԾԱՄՈՐԻ 8 ՇԻՆԱՐԱՐ» ՍՊ ընկերությանը` 2017թ-ից, «ԳԼՈԲԱԼՍԵՐՎԻՍԳՐՈՒՊ» ՍՊԸ–ին` 2018 թ-ից, «ՅՈՒՔՈՄ» ընկերությանը` 2011 թ-ից, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ–ին` 2015 թ-ից, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ–ին` 2008 թ-ից և «ԱԳՐՈԱՏՈՄ» ՍՊԸ–ին` 2019 թ-ի մարտի 15-ից մատակարարված էլեկտրաէներգիայի ծախսը ներկայացրել որպես սեփական կարիքների համար օգտագործված ծախս։

Ըստ թեմայի

Կառավարությունը երկարացրեց ատոմակայանի վարկային համաձայնագրի ժամկետը
Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՌԴ դեսպանը Մեծամորի ատոմակայան են այցելել. տեսանյութ
թեգերը:
էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Տուգանք, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ