09:04 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
58010

Հայտնի սննդաբանն այս անգամ իր հետևորդների խնդրանքով խոսել է օրգանիզմի համար ճիշտ նախաճաշի կարևորությունից։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյանը) Instagram–ի իր էջում պատասխանել է հազարավոր հետևորդների այն հարցին, թե ե՞րբ պետք է նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը։

«Հաճախորդներս հաճախ պնդում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում նախաճաշել, ոմանք էլ հակառակը՝ արթնանում են սովի ահավոր զգացումով։ Նախաճաշելը պարտադիր է, ցանկալի է՝ արթնանալուց 1-1,5 ժամ անց։ Նրանք, ովքեր շաքարային դիաբետ ունեն, ոչ մի դեպքում չպետք է բաց թողնեն նախաճաշը։ Հավատացեք, եթե երեկոյան վերջին անգամ ուտեք քնելուց 3 ժամ առաջ, առավոտյան ուղղակի կերազեք նախաճաշի մասին»,–գրել է նա։

«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները

Լիլիթի խոսքով` ճիշտ կլինի առավոտյան մի բաժակ տաք ջուր խմել, հետո միայն նախաճաշել։

Սննդաբանի պնդմամբ` առավոտյան միայն նախաճաշելը քիչ է, պետք է նաև ճիշտ սննդակարգ ընտրել։ Նախաճաշը պետք է երկար ժամանակով օրգանիզմը ապահովի էներգիայով և վիտամիններով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Basyan (@lilitbasyan)

«Քաղցրավենիքն ու ֆասթ ֆուդը՝ հագեցած պարզ ածխաջրերով և վնասակար ճարպերով, առողջ ապրելու նպատակին չեն ծառայում։ Պետք են բարդ ածխաջրեր՝ ապուրների տեսքով, մանրաթելերով հարուստ մրգեր, ձու, որն ունի սպիտակուցի և ամինաթթվի ունիկալ համադրություն, կաթնաշոռ, հաց (зерновой), որոնք պարունակում են կալցիում։ Դրանք և՛ կհագեցնեն ձեզ, և՛ կտան այն, ինչը պետք է օրգանիզմին»,–եզրափակել է սննդաբանը։

Նրա հետևորդները շնորհակալություն են հայտնել օգտակար խորհուրդների համար։

Ինչպե՞ս պահպանել քաշը նիհարելուց հետո. խորհուրդներ Լիլիթ Բաբասյանից

«Ապրես, խելացի գեղեցկուհի», «ինձ շատ են օգնում քո խորհուրդները», «միշտ առաջ, շնորհակալ եմ»,–գրել են նրանք։

Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է նմանատիպ գրառումներ անում և ցուցադրում իր հաճախորդների գերազանց արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ կիլոգրամներից։

Ըստ թեմայի

«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում
Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը
Հայաստանյան հուլիսը «թաց» կլինի նաև առաջիկա օրերին. եղանակի տեսություն
Մթերքի այս տեսակները սպանում են երիտասարդությունը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
թեգերը:
սնունդ, դիետա, Լիլիթ Բաբասյան

Գլխավոր թեմաներ