06:11 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
261 0 0

Առողջապահության փոխնախարարին կաշառել փորձող ԱԱԾ պաշտոնատար անձի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.–ն փորձել է կաշառել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին. տեղեկությունը հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

«Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ։ Բժշկական կենտրոնի տնօրենից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` վերջինիս աշխատանքից հեռացնելու հարցում:

Առաջիկայում էլի կլինեն աղմկոտ ձերբալակություններ. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

2019թ. փետրվարին նախկին խորհրդականը բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից։ Ա.Մ.–ն մտածել է, թե ֆինանսական գծով տեղակալի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որ նա կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Այդ դեպքում, ըստ Ա.Մ.–ի, Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև:

Արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին։ Սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:

Քննիչը որոշում է կայացրել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին ահազանգողներն անչափահասներ են. ԱԱԾ
Գեղարքունիքում ապօրինի օտարումների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ կլինեն. մարզպետ
Պաշտոնատար անձը խոշոր կաշառքի դիմաց հանքավայրին դրական եզրակացություն է տվել. տեսանյութ
«Սենսացիոն վիճակագրություն». վարչապետը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարից
թեգերը:
փոխնախարար, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ