10:27 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18310

Չարաշահումներ թույլ տված պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է  ստացել, որ 2009-2016 թթ. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու շահագրգռվածությունից ելնելով։

Հիշյալ պաշտոնյան խախտել է ՀՀ օրենսդրությունը և ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորություններ ունեցող տնտեսվարողի կողմից  ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ  ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից ցածր գնով իրացրել իր ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը։

Պաշտոնյան այդ ընկերությանը նաև ազատել է 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:

Բացի այդ, իմանալով, որ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքի վրա հարկային պարտավորություններ չկատարելու համար արգելք է դրվել,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքը վերացնելու ուղղությամբ։

«Այս ամբողջ թատրոնն անտեղի է». Սեյրան Օհանյանը` իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին

Պաշտոնյայի գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ դրամի նյութական վնաս:

ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ 2009-2014 թթ. ՊԵԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2014-2016թթ. Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է Տիգրան Բարսեղյանը։
Այդ տարիներին Բարսեղյանի  անմիջական ղեկավարը եղել է  Գագիկ Խաչատրյանը։ Ֆինանսների նախկին նախարարը և նրա եղբորորդին, որոնք նախկինում պԵԿ-ում բարձր պաշտոններ են զբաղեցրել, ձերբակալվել են 2019թ-ի օգոստոսին ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և ֆինանսական միջոցների մեծ վատնելու կասկածանքով: Խոսքը 226 միլիոն դրամի մասին է:

Ըստ թեմայի

ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ՝ «ադրբեջանցու» աղմկահարույց տեսանյութի մասին
«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք
Առաջիկայում էլի կլինեն աղմկոտ ձերբալակություններ. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
թեգերը:
պաշտոնյա, Քրեական գործ, Մեղադրանք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ