11:04 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
391 0 0

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է ուսումնական հաստատություններին, որպեսզի տեսանելի վայրերում փակցվեն ՀՀ առողջապահության նախարարության տպագրած պաստառները։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի դպրոցներում սովորող առաջին դասարանցիները կհանգստանան նաև մարտի 23-ից 29-ը ներառյալ։ 

«Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է

Համաձայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականի՝ մարտի 2-ից 8-ը փակ կլինեն նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը:

Կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ամենժամյա ռեժիմով հետևում զարգացումներին:

«Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պաստառների տպագրման գործընթաց: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է դպրոցներին, նախնական և միջին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մշակութային օջախներին և մարզադպրոցներին՝ առաջարկելով իրազեկման նպատակով վերոնշյալ պաստառները փակցնել տեսանելի վայրում:

«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը լուրջ չենք ընդունում, կամ ինչ կատակներ են ծնվել դրա «ժամանումից» հետո
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսի կասկածով ևս 8 քաղաքացիների թեստավորման արդյունքները
Ryanair–ը կորոնավիրուսի պատճառով 25%–ով կկրճատի դեպի Իտալիա կարճ ավիաչվերթերը
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դպրոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ