16:58 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (918)
18310

Բժշկական դիմակների հետ մեկտեղ Հայաստանում մեծացել է նաև ձեռքերի ախտահանման համար նախատեսված սպիրտային գելերի պահանջարկը։ Հայաստանում դրանք արտադրում են տեղի ընկերությունները` տեղական բժշկական սպիրտից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Մի քանի օրից Հայաստանում էապես կավելանա բժշկական սպիրտի արտադրությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Լիզին» գործարանի սեփականատեր Աշոտ Օհանյանը։ Չարենցավան քաղաքում գտնվող գործարանը բժշկական սպիրտ է արտադրում հայ մատակարարներից ստացվող հումքի վրա։

«Անհանգստանալու ոչինչ չունենք. մի քանի օրից կկարողանանք ավելի շատ հումք ընդունել և ավելացնել սպիրտի արտադրությունը։ Պարզապես դա վայրկյանական անել հնարավոր չէ, բայց մի քանի օրը բավական է բոլոր պատվերներն ապահովելու համար», – ասաց նա։

Առողջապահության նախարարությունն ու ՏՄՊՊՀ–ն ավելի վաղ անհատական պաշտպանության և ախտահանիչ միջոցներ արտադրողների և մատակարարների հետ քննարկում են ունեցել` պարզելու  բժշկական սպիրտն ու մանրէազերծող միջոցները պահանջարկի ավելացման պատճառով արդյոք կթանկանա՞ն։

Հայաստանում դիմակներ չեն արտադրում, դրանք ներկրողները կախվածություն ունեն արտասահմանյան գներից։ Եթե ապրանքի նոր խմբաքանակը նրանք ավելի թանկ ձեռք բերեն, ապա ստիպված կլինեն դրանք դեղատներին ավելի թանկ գնով վաճառել։

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի շուրջ իրավիճակը քննարկել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի հետ

Բայց բժշկական սպիրտի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ երկրի ներսում այն արտադրվում է։

«Դրա գինը ոչ մի կերպ չի կարող աճել։ Դրա համար որևէ պատճառ չկա։ Հակառակը, եթե իսկապես կարիք լինի, բացթողման գինը կարող են և նվազեցնել»,– հավելեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման մասին լուրերից հետո Հայաստանում կտրուկ աճեց ոչ միայն բժշկական դիմակների պահանջարկը, այլև ախտահանիչ միջոցների, այդ թվում` սպիրտային գելերի (նշենք, որ դրանք արտադրվում են բժշկական սպիրտից, որը մաքրվում է ոչ այնպես, ինչպես սննդայինը, այդ իսկ պատճառով խմելու համար պիտանի չէ)։ Հայաստանում սպիրտային հումքով ախտահանիչ գելերի արտադրությամբ զբաղվում են մի քանի փոքր ձեռնարկություններ։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (918)

Ըստ թեմայի

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կորոնավիրուսով է վարակվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը
Արքայազնը կորոնավիրո՞ւս է տարածում. Ուիլյամը կատակել է
Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի. նախարար
թեգերը:
արտադրություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ