22:23 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (859)
41420

Արսեն Թորոսյանը վստահեցնում է` հանրապետությունը կարող է ապրել իր բնականոն հունով, քանի որ կորոնավիրուսի հետ կապված արտառոց իրավիճակ չկա։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված 29-ամյա տղամարդու կնոջը երեկ կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ են արել, և պատասխանը բացասական է եղել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան։ 29-ամյա տղամարդն Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

«Ծաղկաձորում մեկուսացված վարակված տղամարդը, ինչպես նրա հետ շփված կամ նրա մոտ գտնվող 31 մեկուսացվածներն իրենց լավ են զգում։ Ստացվում է` կորոնավիրուսը շատ վարակիչ չէ, և հնարավոր է համատեղ ապրողներից մեկի մոտ այն առկա լինի, մյուսի մոտ` ոչ»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` Ծաղկաձորում մեկուսացվածներն ապահոված են ամեն ինչով` գրքերով, ինտերնետով, հեռուստացույցով։ Թորոսյանը վստահեցրեց` հանրապետությունը կարող է ապրել իր բնականոն հունով։

Նախարարը հայտնեց նաև, որ այս ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման 162 թեստ է արվել, բոլորը բացասական են եղել, բացի մեկից։ Եթե ամեն ինչ այս հունով գնա, ըստ Թորոսյանի, երկու շաբաթ հետո կարող են անդրադառնալ հարևան երկրների հետ սահմանափակումների վերանայմանը։

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց` ստուգման նպատակով հայ–վրացական սահմանին կուտակված 20-30 բեռնատար մեքենաներն այսօր կկարողանան հատել սահմանը։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով էլ` հատուկ ցուցումներ չունենք դասերը չսկսելու, և եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես հիմա է, երկուշաբթիից կսկսեն դասերը։

Հիշեցնենք, որ մարտի 2–ից մեկ շաբաթով հետաձգվել էին դասերը` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (859)

Ըստ թեմայի

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի
«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի շուրջ իրավիճակը քննարկել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի հետ
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ