00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբին Հուդը, շուն Թալեաթն ու մայրական ծեծը. ինչ անել, երբ արվեստը բռնություն է քարոզում

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Процветающая Армения" Арман Абовян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Депутат от фракции Процветающая Армения Арман Абовян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծն Ազգային ժողովում տարատեսակ հարցեր առաջ բերեց` սկսած Ռոբին Հուդի մասին ֆիլմը դիտել–չդիտելուց մինչև ռեստորանում երգեր պատվիրել– չպատվիրելը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԱԺ–ում այսօր բուռն քննարկման արժանացած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը խորհրդարանականների մոտ բազմաթիվ հարցեր առաջացրեց։

Մասնավորապես` պատգամավորներին հետաքրքրում էր, թե որտեղ է սկսվում ու ավարտվում բռնության քարոզը և ինչպես անել համապատասխան հոդվածով նախատեսված արարքի որակում չստանալու համար։

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն, օրինակ, հիշեց «Ռոբին Հուդը» ֆիլմը ու մտավախություն հայտնեց, թե այնտեղ հարուստների նկատմամբ հնչող կոչերը կարող են որակվել որպես բռնություն ու բռնության կոչեր տարածելու համար մեղադրել ֆիլմը ցուցադրած հեռուստաընկերության ղեկավարությանը։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում բռնության կոչ անող պաշտոնյան կզրկվի պաշտոնից, քաղաքացին կազատազրկվի

«Ես որպես քրեական գործերով զբաղվող փաստաբան, ընկալում եմ, որ այս նորմն ուժ մեջ մտնելուց հետո պետք է այդ հեռուստաընկերության համապատասխան պաշտոնական անձին պատասխանատվության ենթարկել, որովհետև ինքն, ըստ էության, տարածում է այդ բռնությունը` քարոզով պայմանավորված»,– ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը հիշեց Սողոմոն Թեհլերյանին նվիրված ազգային երգը` Թալեաթ Փաշայի սպանության մասին։

«Դուք ասում եք բռնության արդարացում, ես էլ հիմա արդարացնում եմ բռնության որոշակի դրսևորումը, արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ Փաշային և հիանում եմ նրանով ու միշտ հիանալու եմ։ Հիմա ես արդարացնու՞մ եմ բռնությունը, թե՞ ոչ»,– հարցրեց Աբովյանը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին։

«Այո՛,– եղավ պատասխանը,–ձևական տեսանկյունից ձեր այդ արարքը համապատասխանում է մեր կողմից քննարկվող օրենքում նկարագրված հանցակազմին։ Բայց արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը կգնահատի այդպես։ Կարծում եմ, որ ոչ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ավելի հեռուն գնաց` որպես բռնության քարոզ դիտարկելով հայտնի երգում հիշատակվող «մայրական ծեծը»։

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ երբ օրենքում իրավական բացեր են լինում, միշտ մտավախություն կա, որ դրանք կարող են կամայականությունների պատճառ դառնալ։

«Էս դիսպոզիցիայի պայմաններում, եթե հանկարծ մեզանից որևէ մեկն ուզի պատվիրել «Մայր իր սուրբ ու բարի» երգը, երգիչը հաստատ խուսափելու է, որովհետև այնտեղ ասվում է. «ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել», կասի ի՞նչ գործ ունի, երգի, տանեն էս երգով քրեական պատասխանատվության ենթարկեն»,– ասաց Պետրոսյանը։

Молоток судьи - Sputnik Արմենիա
Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

Պատգամավորների հարցադրումներին պատասխանելով` արդարադատության փոխնախարարը մեկնաբանեց, որ արվեստին ու մշակույթին նախագիծը չի վերաբերում։

«Օրենքը լղոզված չէ, դրանում առկա հասկացությունները իրավական տեսանկյունից բավականաչափ որոշակի են»,– ասաց Գալյանը` նշելով, որ որպես բռնության կոչ կարող են դիտարկվել միայն Սահմանադրությամբ սահմանված արժեքների ու ազատությունների դեմ ուղղված հրապարակային կոչերը։

Նշենք, որ կառավարության առաջարկած օրինագիծը քրեական պատասխանատվություն է սահմանում «անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու» համար։

Բռնության որևէ դրսևորում անընդունելի է. Փաշինյանն անդրադարձել է Երևանում հնչած կրակոցներին

Շարքային քաղաքացիների համար առաջարկվող հոդվածը սահմանվում է 50-150 հազար դրամի տուգանք, 2 ամիս կալանք կամ 1 տարվա ազատազրկում` ըստ արարքի ծանրության։

Իսկ պաշտոնատար անձանց համար նախատեսվում է նաև հավելյալ պատիժ որոշակի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։

Լրահոս
0