00:06 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
189 0 0

Վարորդների մեծ մասը վարելու իրավունքից զրկվել է ոչ սթափ վիճակում ղեկի դիմաց նստելու համար։ 110 վարորդ էլ ոչ միայն սթափ չեն եղել, այլև մեքենա են վարել՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 2020 թվականի փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վարորդներից 215-ը զրկվել են ոչ սթափ վիճակում վարելու համար (վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը կամ նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0,5 միլիգրամը),

19 վարորդի զննությամբ պարզվել է, որ մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0,2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0,1 միլիգրամից ավելի է, որի համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը։

11-ը խուսափել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց։

Վարորդներից 5–ին մեքենա վարելու իրավունքից զրկել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123,1-ին հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից

6 վարորդ դիտավորյալ չեն կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը։

1 վարորդ էլ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը տեղադրել է այլ տրանսպորտային միջոցի վրա:

Միևնույն ժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Հայտնի է` արդեն քանի վարորդ է 2 տարով զրկվել վարելու իրավունքից. տեսանյութ

Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել

Ըստ թեմայի

Չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը. բալային համակարգը Հայաստանին չի օգնի
Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը
Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ

Գլխավոր թեմաներ