10:05 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Կոտայքի մարզում նոր գաստրոբակ է բացվել UNDP–ի նախագծի շրջանակում ու Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչները վստահ են, որ հաջողության բանաձևը միասնականության մեջ է։ Նրանք փորձում են համախմբված լինել կյանքի բոլոր իրավիճակներում` հանդիսությունների սրահի վերանորոգումից մինչև գաստրոբակի բացում։

Գյուղում բնակվող կանանցից յոթը որոշել են գաստրոտնակ հիմնել։ Այդ նպատակով միավորել են ուժերը, դիմել ՄԱԿ–ի Զարգացման ծրագրին (UNDP)` «Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար։

«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան

Նուշիկ Պետրոսյանին և նրա ընկերուհիներին հաջողվել է օգնություն ստանալ, և սկսվել են Պետրոսյանի տան վերանորոգման աշխատանքները։ Տղամարդիկ մեկ օրում կանգնեցրել են ճակատային պատն ու նորոգել այն ամենը, ինչը կարիք ուներ նորոգման։ Կանայք էլ որոշել են կիսել պարտականությունները և պատվով ներկայանալ զբոսաշրջիկներին։ Մի քանի ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր` մարտի 5-ին, հանդիսավորությամբ կտրվեց գաստրոբակի մուտքի կարմիր ժապավենը։

Губернатор Котайкской области Армении Романос Петросян (в середине) на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк
© Sputnik / Aram Nersesyan ,
Մարտի 5-ին հանդիսավորությամբ կտրվեց գաստրոբակի մուտքի կարմիր ժապավենը։
«Մենք զբոսաշրջիկներին գրավելու ենք մեր հյուրասիրությամբ։ Կներկայացնենք մեր ազգային ծեսերը, կցուցադրենք գորգագործության արվեստը, ցույց կտանք, թե ինչպես կարելի է տիկնիկ գործել, կսովորեցնենք հաց թխել, արիշտա, տոլմա, հարիսա եփել։ Նրանք կկարողանան համտեսել հայկական խոհանոցի ուտեստները։ Հյուրերին երգ ու պարով կդիմավորի գյուղական համույթը»,– ասաց Նուշիկ Պետրոսյանը։

Нушик Петросян, основатель гастро-дворика в Арагюх Котайкской области
© Sputnik / Aram Nersesyan ,
Նուշիկ Պետրոսյան

Նա ավելացրեց, որ տնտեսությունը վարելու է ընկերուհիների հետ, բայց տղամարդիկ պատրաստ են օգնել ցանկացած հարցում։ Ավելին` նրա երկու որդիները հրաժարվել են Ռուսաստան մեկնելու մտադրությունից և սեփական ֆերման են բացում, որպեսզի զբոսաշրջիկներին հյուրասիրեն տեղական, բնական գյուղմթերքով։ Կինը չի բացառում, որ իր որդիների օրինակը վարակիչ կլինի, գյուղը կսկսի աստիճանաբար զարգանալ և զբոսաշրջային սեզոնին հինգ հազարից ոչ պակաս զբոսաշրջիկ ընդունել` այսօրվա հազարի փոխարեն։

  • Գաստրոբակի հիմնադիրներից մեկը
    Գաստրոբակի հիմնադիրներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Գաստրոբակ Արագյուղում
    Գաստրոբակ Արագյուղում
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Գաստրոբակի հիմնադիրներից մեկը
    Գաստրոբակի հիմնադիրներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Գաստրոբակ Արագյուղում
    Գաստրոբակ Արագյուղում
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan ,
Գաստրոբակի հիմնադիրներից մեկը

Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Նատալյա Վիկտորովան վստահ է, որ կանայք կկարողանան հասնել իրենց նպատակին, քանի որ զբոսաշրջիկներին հետաքրքրում են ոչ միայն բնությունը, սարերն ու Սևանա լիճը, այլև տեղի բնակչության կենցաղն ու ավանդույթները։ Նա համոզված է` գաստրոբակի բացումը շատ կարևոր է, որովհետև կավելացնի գյուղի զբոսաշրջային գրավչությունը և կնպաստի տնտեսական զարգացմանը։

Третий секретарь посольства России Наталья Викторова на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк
© Sputnik / Aram Nersesyan ,
Նատալյա Վիկտորովա

«Երբ հյուրեր են գալիս, միշտ ուզում ես նրանց որևէ առանձնահատուկ բան ցույց տալ, և գաստրոբակը հենց այդպիսի տարբերակ է»,–ասաց նա։

Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը

ՄԱԿ–ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան էլ համոզված է, որ գաստրոբակի բացումը կարող ոգեշնչել նաև գյուղի մյուս բնակիչներին, որպեսզի սեփական բիզնես սկսեն։ Նրա համոզմամբ` օգնելով մի գաստրոբակի բացմանը` ծրագիրն օգնում է գյուղի զարգացմանը։ Նրա նշեց, որ «Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն 14 գաստրոբակ է բացվել, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 23-ի, իսկ արդեն ծրագրի իրականացման վերջում` 35-ի։

Заместитель постоянного представителя ПРООН Михайла Стойкоска на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк
© Sputnik / Aram Nersesyan ,
Միհաելա Ստոյկոսկա

Նշենք, որ «Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն ուղղված է Հայաստանի 60 գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, իրականացվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (UNDP) և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը երեք միլիոն դոլար է։

ՌԴ–ն օգնում է Հայաստանին զարգացնել գյուղական զբոսաշրջությունը. Արենիում բացվեց գաստրոբակ

Ըստ թեմայի

Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները
Որտեղի՞ց է փչում քամին, և ո՞վ է ի վերջո որոշելու Արարատի կոկորդիլոսաբուծարանի հարցը
Թումանյանն ու ապահովագրությունը․ ինչպես է բանաստեղծն իր գործերում «թաքցրել» ռիսկերը
Թեղենիքում վռնդել են Ուտիս տատին. Հայաստանում վերակենդանացնում են Բարեկենդանի ծեսը
թեգերը:
գաստրոբակ, հայկական, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ