22:35 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
490 0 0

Ռուսական ավտոգործարաններից մեկի պատվերով հայ ինժեներներն ավտոհամակարգիչների փորձարկման սիմուլյատոր են ստեղծել։ Տեխնոլոգիան ոչ միայն վաճառում են, այլև սովորեցնում են դրանից օգտվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական Yerevan Engineering Association (YEA) ընկերությունն ավտոհամակարգչային էլեկտրոնիկան մեքենաների վրա փորձարկելու սիմուլյատոր է մշակել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ընկերության մենեջեր Գուրգեն Մադոյանը, հիմա համակարգը փորձարկվում է ռուսաստանյան ավտոմոբիլային կորպորացիաներից մեկում։ Սիմուլյատորները թույլ են տալիս փորձարկել, թե որքանով են ճիշտ աշխատում վարորդի աջակցման համակարգերը (driver assistance systems)։

Ռուսաստանյան շուկայում այդպիսի սիմուլյատորներ արտադրող մի քանի ընկերություն է ներկայացված` թե՛ ռուսական, թե՛ գերմանական։ Հայկական ընկերությունը պատվիրատուներին գրավել է նրանով, որ կարողանում է հեշտությամբ իր աշխատանքը հարմարեցնել պատվիրատուի էլեկտրոնիկային։

Համակարգչային աջակցմամբ ավտոմեքենաների մեջ կառավարման բլոկ է տեղադրված, որը վերլուծում է ռադիոտեղորոշիչ սարքից (ռադար) և տեսախցիկից ստացվող ազդանշանները։ Բնականաբար, ճանապարհին արվող վերլուծությունը (երբ շուրջը տասնյակ մեքենաներ ու հետիոտներ կան) պետք է տևի ոչ թե վայրկյաններ, այլ միլիվարկյաններ։ Հասկանալու համար` արդյո՞ք այդ ամենը ճիշտ է արվում, սիմուլյատոր է հարկավոր։ Այն ճանապարհային իրավիճակ է «հնարում» և ստուգում է, թե ինչպես են ռադիոտեղերոշիչն ու տեսախցիկը դրանից գլուխ հանում։ Օրինակ` ռադիոտեղորոշչից 20 մետր հեռու սիմուլյատորը ռադիոալիքների այնպիսի անդրադարձ է ստեղծում, ինչպիսին կլիներ, եթե այնտեղ հետիոտն կամ մեքենա անցներ։ Ընդունելով այդ անդրադարձը` ռադիոտեղորոշիչը պետք է ազդանշան ուղարկի ղեկավարման բլոկին։ Ազդանշանը ստանալով` համակարգը պետք է հասկանա` 20 մետր հեռու մարդ է կանգնած։

Դստեր արցունքները ստիպել են ստեղծել ստարտափը. PicsArt–ի ստեղծման հուզիչ պատմությունը

Այդպիսի մի սիմուլյացիայի շնորհիվ ստուգվում է նաև տեսախցիկը։ Դրա մատրիցային պատկեր է փոխանցվում։ Մարդը սկսում է երևալ, և նրա հետ միասին երևում է շրջակա փողոցը։ Երևում է, որ նա քայլում է ոչ անցումով և կարմիր լույսի տակ։ Կառավարման բլոկը ստանում է նաև այդ ազդանշանը։ Այնուհետև նա «տեսնում է», որ մեքենան ընթանում է 40 կմ/ժ արագությամբ և պետք է անհապաղ կանգ առնի։ Եվ անգամ, եթե վարորդը չհասցնի արգելակել, նրա փոխարեն դա կանի համակարգը։

Այս բոլոր ստուգումները մեքենաների իրական փորձնական վարումը (թեստ–դրայվերը) չեն չեղարկում, բայց զգալիորեն խնայում են դրանց վրա գործադրվող ջանքերը (մինչև 80 տոկոսով նվազեցնելով դրանց անհրաժեշտությունը)

Սիմուլյատորը փորձարկում է նաև driver assistance–ի այլ գործառույթներ, օրինակ` յուղի ճնշման տվիչները (датчик), կամ վարորդի աչքերին հետևող տեսախցիկի ցուցմունքները (պարզապես ստուգելու համար, որ նա չի քնել ղեկին)։

Ճշգրտելով նշենք, որ Երևանում ինքնավար մեքենաների ղեկավարման բլոկեր չեն արտադրում, բայց ստեղծել են համակարգ, որն օգնում է դրանք փորձարկել և հասկանալ` արդյո՞ք համակարգիչն ամեն ինչ ճիշտ է անում և արդյոք կարելի է թույլ տալ, որ այն օգնի վարորդին։

«Մեքենան, որի համար մենք սիմուլյատոր ենք ստեղծել, հավանաբար պատրաստ կլինի օգտագործման տարվա կեսերին»,–ասաց Մադոյանը։

Նշենք, որ 2018-22 թթ. Մոսկվայի և Թաթարստանի ճանապարհներին իրականացվում են վարորդի աջակցման համակարգով մեքենաների փորձարկումներ։ Դրանք չի կարելի անվարորդ մեքենաներ անվանել. ղեկին այնուամենայնիվ պետք է մարդ նստած լինի։ Բայց մասամբ ինքնավար անվանել արդեն կարելի է. համակարգը հետևում է, որպեսզի մեքենան գծից չշեղվի, պահպանի տարածությունը և, անհրաժեշտության դեպքում, անհապաղ արգելակի։ Աշխարհում նմանատիպ համակարգերը մի քանի տարի է, ինչ փորձարկվում են։

Փորձարկման համակարգում հայ ինժեներները չեն մոռացել ևս մի կարևոր բան` ստուգել, թե որքանով է համակարգը պաշտպանված, այսինքն` կարո՞ղ են արդյոք ցանցահենները մեքենային կեղծ ազդանշան ուղարկել։

Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը

Որպեսզի նման բան տեղի չունենա, համակարգերը օգտագործում են ոչ թե համացանց, այլ միայն ներքին կապ (Ethernet)։ Բայց մեքենայի կառավարման բլոկը պետք է, առաջին հերթին բացառի ֆոնային ճառագայթումը (որը գալիս է այլ մեքենաներից և սարքավորումներից կամ պարզապես մոտակայքում գտնվող գաջեթներից), երկրորդ` չընդունի դիտավորությամբ կեղծված ազդանշանները։ Սիմուլյատորը կօգնի պարզել, թե ինչպես է մեքենան գլուխ հանում դրանից։

«Ավելի լավ է այդ ամենը փորձարկել լաբորատորիայում, քան հետո ճանապարհին ռիսկի դիմել»,–ընդգծեց Մադոյանը։

Այժմ երևանյան ընկերությունը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում։ Հիմա սպասարկման համար Մոսկվա են գնում Երևանից, բայց նախատեսվում է տեխնոլոգիան սովորեցնել նաև ռուսաստանյան գործընկերներին։

Ըստ թեմայի

Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը
Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
թեգերը:
Ստարտափ, ավտոմեքենա, գիտնական, հայ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ