15:14 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Հայաստանի երկաթուղային կայարաններում սենյակներ են առանձնացրել , որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են կորոնովիրուսի ախտանշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում շաբաթվա սկզբից ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

«Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԸՍՏ ՀԿԵ–ի` կայարանների տարածքները պարբերաբար օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ հրահանգավորում, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:

«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ», - ընդգծել է նա:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան։ 29-ամյա տղամարդն Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

Ըստ թեմայի

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ
Իրանում դիվանագետ է մահացել կորոնավիրուսի հետևանքով
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ