06:27 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Առողջապահության նախարարը որոշել է անձամբ համոզվել, թե ինչպես են իրենց զգում Ծաղկաձոր տեղափոխված քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեկնել է Ծաղկաձոր և տեսակցել «Գոլդեն փելես» հյուրանոցում ապրող քաղաքացիներին։ Նա իր այցելության մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 31 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն

Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։

Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

Ըստ թեմայի

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի
Իրանում դիվանագետ է մահացել կորոնավիրուսի հետևանքով
թեգերը:
կորոնավիրուս, Հյուրանոց, «Գոլդեն փելես» հյուրանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ