06:20 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2723 0 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիում դաժանաբար ծեծված 13-ամյա աղջկա վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նա անգիտակից վիճակում է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Հայտնել էինք, որ երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Երեխան ունի գլխի բազմաթիվ ոսկորների, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր, կրծքավանդակում` արյան կուտակում։  Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ»,- ասաց Դալլաքյանը։

Ըստ նրա` երեխայի մոտ գերակշռող են գանգուղեղային տրավմաները։

Կասկածյալը մոր ընկերն էր, երեխային վիրահատում են. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից

Հարցին` արդյո՞ք որևէ մեկը հետաքրքրվել է երեխայի առողջական վիճակով, հարազատները այցելե՞լ են նրան, Դալլաքյանը պատասխանեց` ոչ։

«Այս հարցով ոչ ոք մեզ չի դիմել»,- նշեց ԲԿ տնօրենը։

Բժշկի խոսքով` երեխայի վիճակից ելնելով, այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։

Նշենք, որ դաժան ծեծի ենթարկված երեխային սկզբում տեղափոխել էին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո որոշում է կայացվել 13-ամյա աղջնակին Երևան տեղափոխել. գիշերը նրան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով Երևան են բերել։

  • Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ աշխատակից
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ աշխատակից
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը` վերակենդանացման բաժանմունքում
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը` վերակենդանացման բաժանմունքում
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը` վերակենդանացման բաժանմունքում
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը` վերակենդանացման բաժանմունքում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants.
Նիկոլայ Դալլաքյան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն

Ըստ թեմայի

Վահե Ավետյանի սպանության համար մեղավորները վաղաժա՞մ կազատվեն ցուցմունքի դիմաց. «Հրապարակ»
Գյումրեցի կնոջ մահվան գործով դատական նիստերը հետաձգելու խնդիրը շուտով կլուծվի
Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին
Գավառում կրակահերթ են բացել ավտոմեքենայի վրա, կա զոհ. չի բացառվում վենդետայի վարկածը
թեգերը:
վիրահատություն, հիվանդանոց, երեխա, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ