06:45 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
215130

Գյումրիում երեխային և մորը ծեծելու դաժան դեպքից հետո Sputnik Արմենիան զրուցել է հարևանների ու դպրոցի տնօրենի հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դասարանի աշխույժ երեխաներից մեկն է, որը միշտ դասերը կատարած է դասի գնացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրենը` Հասմիկ Անդրիասյանը։

Երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո ձերբակալվել է 28-ամյա մի տղա, որը, պարզվել է, կնոջ ընկերն է եղել։

«Աշխույժ երեխա է` խաղա, վազի, թռչկոտի։ Այնքան աշխույժ է, որ նույնիսկ դասերի ժամանակ դասղեկը նկատողություն է անում, թե մի քիչ խելոք նստիր։ Ավելին, նա նաև շատ շփվող է ու դասարանում մի շարք ընկերներ ունի։ Ճիշտ է, գերազանցիկ չէ, բայց ձգտում ունի և միշտ պատրաստված է գալիս դպրոց»,–ասաց տիկին Անդրիասյանը։

Նրա խոսքով` աղջկա պահվածքը երբեք մտածելու տեղիք չի տվել, որ տանը գուցե ինչ–որ խնդիրներ կան կամ էլ բռնության դեպքեր են եղել։ Անդրիասյանը նշեց, որ նրա ստեղծագործական աշխատանքներում էլ հոգեկան ապրումների հետ կապված որևէ ակնարկ չկա։ Նրա ընկերուհիներն էլ, որոնց հետ աղջնակը մտերիմ է, կրկին որևէ արտառոց բան չեն նկատել։

Տնօրենը նշում է` օրինակելի վարքով աղջնակը սովորական աշակերտ է. «Գրավորները` նորմալ, ձեռագիրը` սիրուն. պարտադիր դասի էր գալիս»։

Երեխան այժմ որևէ խնամակալ չունի. նրա հայրը երեք տարի առաջ է մահացել սրտի կաթվածից, իսկ ավագ եղբայրը հորաքույրներից մեկի հետ Ռուսաստանում է ապրում. եղբայրը չափահաս կդառնա սեպտեմբերին։ Մյուս հորաքույրը չի ցանկացել ստանձնել նրա խնամակալության գործը, իսկ մորեղբայրը Գերմանիայում է։ Անդրիասյանը նշեց` հավանաբար դպրոցի ուսուցիչներից մեկը կամ էլ հենց ինքը կստանձնի խնամակալությունը։

Բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ դաժան սպանությունը

«Երեխայի առողջական վիճակի մասին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ենք տեղեկություն ստանում, որտեղ գիշերը տեղափոխել էին երեխային։ Մենք էլ գիշերը հիվանդանոցում էինք։ Հիմա Երևան են աղջնակին տեղափոխել, բայց մենք մեր հիվանդանոցի հետ ենք կապ հաստատում, իմանում` Երևանից ինչ լուր կա»,– ասաց նա։

Աղջկա մայրն, ի դեպ, ճաշարանում է աշխատել` սպասք էր լվանում։ Նա բոլոր ծնողական ժողովներին ներկա է եղել։

Sputnik Արմենիան զրուցել է նաև կնոջ հարևանների հետ, որոնք, սակայն, չցանկացան ներկայանալ։ Նրանցից մեկը հայտնեց, որ մայր ու աղջիկն ապրում էին ընտանիքի հորը պատկանող տանը։

Дом в Гюмри, где жили пострадавшие мать с дочерью
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Տունը, որտեղ տեղի է ունեցել սարսափելի դեպքը

«Հրաշք ընտանիք էր, իրար սիրող, ոչ մի բանի կարիք չեն ունեցել. ամեն ինչ սկսվեց երեխայի հոր մահից հետո: Հայրը ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձավ Գյումրի, հանկարծամահ եղավ: Որդին գնաց ՌԴ–ում բնակվող հորաքրոջ հետ ապրելու, դրանից հետո նրան չենք տեսել»,- պատմեց հարևաններից մեկը` հավելելով, որ հորաքույրը ցանկացել է նաև աղջկան իր հետ տանել, բայց նա չի գնացել հորաքրոջ հետ։

Дом в Гюмри, где жили пострадавшие мать с дочерью
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Տունը, որտեղ տեղի է ունեցել սարսափելի դեպքը

Մեկ այլ հարևան էլ պատմեց` ամուսնու մահից հետո հաճախ են կնոջը կապտուկներով տեսել, որը միշտ ասել է, թե ընկել է կամ նմանատիպ բան. ոչ մեկի մտքով չի անցել, որ ծեծել են:

Երիտասարդը, որն այժմ ձերբակալված է, նույն տարածքի բնակիչ է: Հարևանների խոսքով` տղամարդն ինքն է դեպքի մասին մորը տեղեկացրել, մայրն էլ զանգել է շտապօգնություն:

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված երեխան այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում է, ունի գլխուղեղի սալջարդ, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրվածք, կրծքավանդակում` արյան կուտակում։ Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ, անգիտակից է։

Արտակարգ դեպք Գյումրիում. «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել

Ըստ թեմայի

Արտառոց դեպք Արարատի մարզում. հարսը խեղդել է սկեսուրին. տեսանյութ
Արտակարգ դեպք Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ. օդանավում ուղևոր է մահացել
Սպանության փորձ Արմավիրի Աղավնատուն գյուղում. 35–ամյա տղամարդը հիվանդանոցում է
թեգերը:
Գյումրի, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ