21:34 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
237 0 0

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին  ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ները մարտի 4–ին գրել էին, որ 2020-ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց ու նրան դաժան ծեծի ենթարկել: Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաև դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թևը։

 

Ըստ թեմայի

Կատետորը պոկել էին, ՔԿՀ տարել. պաշտպանը կարծում է` դատարանին Գրիգորյանը մահացած է պետք
Նիկոլ Փաշինյանը խոսեց ՔԿՀ–ների ճաշարանների մասին. ի՞նչ կտա փոփոխությունը
ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Քրեական գործ, ծեծ, դատապարտյալ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), «Նուբարաշեն» ՔԿՀ

Գլխավոր թեմաներ