21:02 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է` հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի գյումրեցի աղջկա խնամքի կազմակերպումը: Facebook–ի իր էջում այս մասին վստահեցրել է նախարար Զարուհի Բաթոյանը։

Երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Ծեծի ենթարկված երեխան այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում է, ունի գլխուղեղի սալջարդ, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրվածք, կրծքավանդակում` արյան կուտակում։ Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ, անգիտակից է։

Sputnik Արմենիան գրել էր, որ նրան հիվանդանոցում ոչ ոք տեսակցելու չի գնացել։

Գյումրիում ծեծված 13–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Նախարար Բաթոյանը գրել է, որ անձամբ այցելել է երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար:
«Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն, և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն»,–գրել է նա:

Հիշեցնենք`Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում մարտի 5–ին, ժամը 15․40-ին, հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը: Դեպքից հետո ձերբակալվել էր 28-ամյա մի տղա, որը, պարզվել է, սպանված կնոջ ընկերն է եղել։

Գյումրիում հայտնաբերվել է 43–ամյա կնոջ ծեծված դի. նրա 13–ամյա դուստրը հիվանդանոցում է

Ըստ թեմայի

Գյումրեցի կնոջ մահվան գործով դատական նիստերը հետաձգելու խնդիրը շուտով կլուծվի
Կասկածյալը մոր ընկերն էր, երեխային վիրահատում են. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից
Գյումրու դեպքը մտահոգել է խորհրդարանականներին. պատգամավորները՝ ընտանեկան բռնության մասին
թեգերը:
հիվանդանոց, Բռնություն, ընտանիք, աղջիկ, Գյումրի, Զարուհի Բաթոյան

Գլխավոր թեմաներ