09:55 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
8810

ՀՀ վարչապետը կհանդիպի ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի հետ. նրա հետ օրերս հանդիպել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  այսօր` մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Բելգիայի մայրաքաղաքում կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես, նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդի նախագահի, Չարլզ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի նաև ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ:

Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ևս օրերս Բրյուսելում հանդիպեց ԵԺԿ առաջնորդի հետ:

Ըստ թեմայի

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է
Փաշինյանը դուստրերի հետ մետրոյում էր. ինչ էին անում նրանք. տեսանյութ
Փաշինյանին մետրոյում տհաճ անակնկալ էր սպասում, բայց նա իրեն չկորցրեց. տեսանյութ
Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞
թեգերը:
Սերժ Սարգսյան, Դոնալդ Տուսկ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ