01:32 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
286 0 0

Ապօրինի որդեգրումների գործով արտաշիրիմման ժամանակ մայրը տեսել է մի երեխայի, որը չափերով ավելի փոքր է եղել իր երեխայից։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով տեղի է ունեցել արտաշիրիմում և վերցվել են փորձանմուշներ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը` հավելելով, որ խոսքը Նաիրա Այվազյանի երեխայի դեպքով հարուցված քրեական գործի մասին է։

«Այժմ սպասում ենք արտաշիրումումից հետո վերցված փորձանմուշների պատասխաններին»,–ասաց նա։

Փաստաբանի վարույթում ապօրինի որդեգրումների դեպքով 4 գործ կա։ Նրա գնահատմամբ` դրանք կամաց-կամաց առաջ են գնում։

Նաիրա Այվազյանը պատմեց, որ կամքի ուժ է գտել ու ներկա գտնվել արտաշիրիմման գործընթացին։ Նրա խոսքով` դագաղում եղած երեխան իրենը չէր, քանի որ արտաշիրմման ժամանակ տեսածը չափերով ավելի փոքր, կտրտված երեխայի դի է եղել։

«Ես տեսել եմ իմ երեխային, լսել նրա ճիչը... Դագաղում եղած երեխան իմ երեխան չէր,–ասաց Այվազյանը` հավելելով, որ վստահ չէ, որ հիմա չեն կեղծվելու փորձաքննության արդյունքները։

Նա պատմեց նաև, որ 2017–ին «Արմենիա» ԲԿ-ում է ծննդաբերել։ Կնոջն ասել են, որ երեխան սրտի արատ, թթվածնային քաղց և մի շարք հիվանդություններ ունի, մինչդեռ հղիության ժամանակ կատարված հետազոտությունները խնդիրների մասին չեն փաստել։ Այվազյանը հիշեց` երբ բժիշկներն ասել են, որ երեխան ծնվելուց հետո մահացել է, իրենց մի կոշիկի տուփ են տվել, որտեղ կտրտված, սևացած երեխա է եղել։

«Մահացած երեխան իմ ծննդաբերածը չէ». կինը պահանջում է վերաբացել իր զավակի մահվան գործը

Մեկ այլ ծնող` Լիանա Դարբինյանը, պատմեց, որ Գյումրու ծննդատանն է երեխա ունեցել` 2.800 գրամ քաշով։ Բժիշկներն ասել են` երեխան շնչառական խնդիրներ ունի ու սարք են միացրել։ Այդ օրը ծննդատունը հոսանքազրկվել է, և երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Փոքրիկին տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։ Դարբինյանի խոսքով` էլցանցից տվյալներ ունեն, ըստ որի` այդ օրը պլանային հոսանքազրկումներ չեն եղել։

«Երբ դիահերձարան գնացի` վերջին հրաժեշտը տալու երեխայիս, ինձ ուրիշ երեխա ցույց տվեցին։ Ես գենետիկական փորձաքննություն պահանջեցի, որի պատասխանը երկար ժամանակ չէր գալիս։ Հետո պարզվեց` երեխայի  հեղուկ արյունը փչացած է եղել, դրանով էլ արվել է գենետիկական ստուգումը.  ապացուցվել է, որ մենք ենք ծնողները»,– նշեց Դարբինյանը։

Կնոջ խոսքով` Հայաստանի դատական համակարգը խարխլված է, ինչի հետևանքով էլ ծնողներն այսօր փաստի առաջ են կանգնել։

Որդեգրումների գործով զբաղվող փաստաբան Մարատ Կոստանյանի կարծիքով` Հայաստանում մանկավաճառության մաֆիա է գործում, որը մեր երկիրը վերածել է «վաճառքի համար մանուկներ արտադրող ինկուբատորի»։ Նրա խոսքով` ՀՀ դատախազությունը փակում է իրենց ճանապարհը, որպեսզի քրեական գործերը բացահայտվեն։

Փաստաբանը նշեց, որ երեխաներին ծնողներից օտարելու համար որդեգրումը միակ ճանապարհը չէ։ Այսինքն` ըստ նրա, հնարավոր է, որ

նորածինների ապօրինի որդեգրումների գործով անցնող, հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը երեխաների ապօրինի վաճառքին «որդեգրում» անունն է տվել, որպեսզի իրավապահներն այդ խայծը կուլ տան։ Իսկ թե ինչ նկատի ունի, Կոստանյանը, այդպես էլ չհայտնեց։

Երեխաներին այսօր էլ են թողնում ծննդատանը. ինչպես կանխել նոր ողբերգությունները

Հիշեցնենք` «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն անցնում է նաև ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով և կասկածվում է նորածին երեխաներին ծնողներից բաժանելու մեջ։

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Թե քանի երեխայի որդեգրումների վերաբերում գործը, նախաքննական մարմինը չի բացահայտում։

Հիշյալ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ։

Ըստ թեմայի

«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել
Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին
Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է
թեգերը:
փաստաբան, նորածին, ՀՀ գլխավոր դատախազություն, որդեգրում, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ