00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция на тему уникальной хирургической операции на сердце в Армении (9 марта 2020). Еревaн
Пресс-конференция на тему уникальной хирургической операции на сердце в Армении (9 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորք–Մարաշ ԲԿ–ի վիրաբույժներն ամբողջ գիշեր վիրահատարանում են անցկացրել. արդյունքում 4.5–ամյա Անգելինայի մարմնում տեղադրած ձախ փորոքը սկսել է աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանում այս գիշեր տեղի է ունեցել տարածաշրջանի համար բացառիկ վիրահատություն՝ 4.5-ամյա Անգելինայի մարմնում արհեստական ձախ փորոք են տեղադրել։ Նորք–Մարաշ ԲԿ–ի սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղջնակի վիրահատությունը տևել է ամբողջ գիշեր՝ 7-8 ժամ։

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Հեբոյան
Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար - Sputnik Արմենիա
Գագիկ Հեբոյան

Երեխայի վիրահատության գումարի հանգանակության համար բացվել էր հաշվեհամար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից. վիրահատության համար անհրաժեշտ էր 100 հազար դոլար։

«Երեխայի սրտի ձախ բաժինը բավարար չէր կծկվում և արյուն մատակարարում։ Ցավոք, մինչև արհեստական ձախ փորոք տեղադրելը նրա մոտ սրտի կանգ էր առաջացել։ Մեզ հաջողվեց վերականգնել սրտի աշխատանքը, սակայն վերականգնողական աշխատանքների հետևանքով վնասվել են նրա թոքերը»,– ասաց Հեբոյանը։

Այժմ Անգելինան վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին սպառնացող վտանգը դեռ չի անցել։ Բժիշկը հայտնեց` ի վերջո, անհրաժեշտ է լինելու սրտի փոխպատվաստում կատարել, և ձախ փորոքի տեղադրումը ժամանակավոր լուծում է։ Հեբոյանը նշեց` ձախ փորոքը բավական լավ է հիմա աշխատում, այժմ բժիշկներին մտահոգում է աջ փորոքի կծկումները, ինչպես նաև թոքերի աշխատանքը. Անգելինան արհեստական շնչառության սարքի օգնությամբ է շնչում։

Ինչ է փոխվում բժշկի կյանքում, երբ հայտնվում է պացիենտի կարգավիճակում

ԲԿ–ի մանկական բաժանմունքի վարիչ Հովհաննես Զոհրաբյանն էլ հայտնեց` երեխայի մոտ նման վիճակ է ստեղծվել, քանի որ վիրուսների պատճառով երեխայի մոտ սրտամկանի բորբոքում է տեղի ունեցել։ Տարիների ընթացքում սրտամկանը սկսել է վատ աշխատել, և երեխայի վիճակը հետզհետե վատացել է։ ԲԿ–ի բժիշկները վաղուց են հսկել Անգելինային։

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Զոհրաբյան
Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար - Sputnik Արմենիա
Հովհաննես Զոհրաբյան

Զոհրաբյանը նշեց նաև, որ սրտամկանի բորբոքման դեպքում մահացության աստիճանը բավական բարձր է։

Նորք–Մարաշ ԲԿ–ի տնօրեն Միքայել Ադամյանն էլ նշեց` սա այն դեպքն էր, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, ուս ուսի տված` սարեր շուռ տվեցին։ Անգելինայի` ձախ փորոքի տեղադրման հարցում շատերն են օգնել։

«Երեխային տեղադրված սարքը գերմանական է` լավագույն սարքերից, որի արժեքը 100 000 ԱՄՆ դոլար է։ Սարքը Հայաստան հասավ 2 օրում` շնորհիվ Գերմանիայի մեր ազգակցի։ Այն, ինչ 2 շաբաթ առաջ երազանք էր թվում, հիմա իրականություն դարձավ»,– ասաց Ադամյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Ադամյան
Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար - Sputnik Արմենիա
Միքայել Ադամյան

Նրա խոսքով` դեռ վաղ է խոսել երեխայի` սրտի փոխպատվաստման մասին, քանի որ բժիշկները կարող են հանգիստ շունչ քաշել, երբ երեխայի թոքերը նորմալ աշխատեն, ու նա սկսի ինքնուրույն շնչել։

Директор МЦ Сурб Аствацамайр Николай Даллакян представляет подробности успешно прошедшей редчайшей операции (10 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է

Այդ պահին հիվանդանոցում էին նաև Անգելինայի ծնողները։ Նրա մայրը` Տաթևիկ Զառահյանը, հայտնեց, որ երեխան մի քանի ամսական է եղել, որ սուր բրոնխիտ է տարել, ինչից հետո սկսել է իրեն թույլ զգալ ու հետազոտություններից հետո պարզվել է` վարակը բորբոքել է սրտամկանը։

«Շատ շնորհակալ եմ Վահան Քերոբյանին։ Նա եթե չլիներ, մենք չէինք էլ իմանա, որ կարող են երեխայիս արհեստական փորոք տեղադրել։ Նա մեզ շատ օգնեց կազմակերպչական, ֆինանսական հարցերով»,–ասաց Տաթևիկը։

Կինը հիմա հղի է. արդեն գիտեն` պտղի սեռն արական է, երեխայի անունը հենց Վահան են դնելու` բարերարի անունով։

© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Զառահյան
Տարածաշրջանում նման վիրահատություն չէր եղել. 7-8 ժամ պայքարել են Անգելինայի կյանքի համար - Sputnik Արմենիա
Տաթևիկ Զառահյան

Նշենք, որ վիրահատությանը մասնակցել էր նաև վիրաբույժ Հրայր Հովակիմյանը։

Գյումրիում ծեծված աղջիկը բառեր է ասել. ովքեր են հետաքրքրվում նրանով

Ցավով արձանագրենք, որ բարդ վիրահատությունից 10 օր անց փոքրիկ աղջիկը մահացավ։

Լրահոս
0