10:36 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
26910

Իրականացվել են նաև հատուկ միջոցառումներ, օրինակ` ուղեբեռն առանձին են ստացել` այլ մարդկանց հետ շփումը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Միլանից Երևան այսօր նախատեսված չվերթով ժամանել են 40 ուղևոր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաղորդեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։

Նրա խոսքով` ուղևորներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ, չի արձանագրվել։

«Բոլոր 40-ն էլ զննում են անցել, որևէ վարակիչ հիվանդության բնորոշ կասկած չի գրանցվել։ Իրականացվել են նաև հատուկ միջոցառումներ, ասենք` ուղեբեռն առանձին են ստացել այլ մարդկանց հետ շփումը բացառելու համար»,–ասաց Եղիազարյանը` հավելելով, որ ժամանածների համար նաև ախտահանման աշխատանքներ են իրականացվել։

Եղիազարյանը հավաստիացրեց, որ համաճարակային առումով ռիսկային երկրներից եկածներն անցնում են նույն անվտանգության գործողությունները։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Իսկ նրանց մեկուսացման, տեղափոխման մասին հարցերին Եղիազարյանը չկարողացավ պատասխանել` նշելով, որ հարցն իրենց տիրույթում չէ։ Նա հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունը հորդորել էր նրանց 2 շաբաթ հնարավորինս խուսափել այլ մարդկանց հետ շփումներից։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանն այսօր հայտարարել էր, որ 13։10 Միլան–Երևան չվերթ կա, ևս մեկ թռիչքի ինքնաթիռ` Հռոմ–Երևան ուղղությամբ, «Զվարթնոցում» վայրէջք կկատարի 21։15-ին։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով դիմակ են «հագել» Մոնա Լիզան ու Մայր Թերեզան
Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար
Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, ուղևոր, չվերթ, Երևան, Միլան

Գլխավոր թեմաներ