00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու հատուկ հանձնաժողովը քննարկել է 13-ամյա աղջկա խնամակալության հարցը. ի՞նչ է որոշվել

© Sputnik / Asatur YesayantsПациент в медцентре «Сурб Аствацамайр»
Пациент в медцентре «Сурб Аствацамайр» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում 28- ամյա տղամարդու ծեծի պատճառով մահացած կնոջը կհուղարկավորեն վաղը: Հուղարակավորումը կիրականացնի Գյումրու քաղաքապետարանը:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում որոշել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ճանաչել ծեծի պատճառով հիվանդանոցում հայտնված 13-ամյա աղջկան` Նազելի Խաչատրյանին, և նրա եղբորը: Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:

Медсестра у постели пациента в медцентре «Сурб Аствацамайр» - Sputnik Արմենիա
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Հաջորդ քայլը աղջկա նկատմամբ խնամակալություն սահմանելն է: Սակայն այս խնդիրը հանձնաժողովն այսօր չի քննարկել, հարցը հետաձգվել է: Նշենք, որ Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը աղջկա խնամակալությունը ստանձնելու մեկ դիմում է ստացել, սակայն այն կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո: 

«Հարազատներից արձագանք դեռ չի եղել, եթե նրանցից արձագանք այդպես էլ չլինի, արդեն կանդրադառնանք մյուսներին»,- ասաց խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ հավելելով, որ հապճեպ որոշում չեն կարող կայացնել. անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրություն:

Նշենք, որ 13-ամյա աղջկա խնամակալության դիմումատուն Երևանի բնակիչ Նվարդ Մանասյանն է: Խնամակալության հարցը որոշելու ժամանակ հաշվի կառնվի նաև աղջկա կարծիքը:

«Մինչև չլինի երեխայի համաձայնությունը, մենք որևէ մեկին չենք կարող ճանաչել խնամակալ: Այս պահին նաև չգիտենք, թե երեխայի առողջական հարցերն ինչպես կկարգավորվեն: Օրենքի պահանջ կա, որ խնամակալը պետք է պարտադիր բնակվի երեխայի հետ, իսկ այս պարագայում դեռ խնդիր կա, մենք չգիտենք` ճիշտ է նրա` Երևանում, թե Գյումրիում մնալը»,-բացատրեց Բաղրամյանը՝ կարևորելով նաև Նազելիի եղբոր հարցը, որը չափահաս կդառնա այս տարվա սեպտեմբերին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԷդուարդ Բաղրամյանը
Գյումրու հատուկ հանձնաժողովը քննարկել է 13-ամյա աղջկա խնամակալության հարցը. ի՞նչ է որոշվել - Sputnik Արմենիա
Էդուարդ Բաղրամյանը

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր

Ի դեպ, երեխաների խնամակալ դառնալուց հրաժարվել է Գյումրիում բնակվող հորաքույրը, իսկ մայրական կողմի հարազատները, ըստ տեղեկությունների, երկրում չեն. մորաքույրը ՌԴ-ում է բնակվում, իսկ մորեղբայրը` Գերմանիայում:

«Բոլորն էլ տեղեկացված են, բայց ոչ մեկն էլ այս պահին խնամակալության ցանկություն դեռ չի հայտնել , չեն էլ արձագանքել»,-նշեց Բաղրամյանը:

Աղջկա եղբայրը Ռուսաստանից Հայաստան է ժամանել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ծեծի հետևանքով մահացած նրանց մորը դեռ չեն հուղարկավորել, իսկ որդին եկել է մասնակցելու վաղը կայանալիք մոր հուղարկավորությանը։ Կնոջ հուղարկավորությունը կկազմակերպի Գյումրու քաղաքապետարանը, նրան հողին կհանձնեն ծնողների կողքին։

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Հիշեցնենք` մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա Նազելի Խաչատրյանը: Նրանք մայր ու դուստր են:

Լրահոս
0