09:31 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14011

Քննարկումների արդյունքում Ջերմուկի պահապաններն ու վարչապետն այդպես էլ համաձայնության չեկան:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ջերմուկում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները, կարելի ասել, բողոքի ակցիայով դիմավորեցին:

Ջերմուկցիները դժգոհեցին, որ չնայած առկա վտանգներին՝ Փաշինյանը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը: Նրանց բողոքին ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց` եթե պարզվի, որ բնապահպանական անկառավարելի վտանգներ կան,  ապա հանքը չի աշխատի, եթե՝ ոչ, ուրեմն այն պետք է շահագործվի:

«Մենք չենք թողելու», - ասաց Ջերմուկի պահապաններից մեկը։ Նրա խոսքին արձագանքեց Փաշինյանը. «Մի թողեք, ձեր ցավն էլ տանենք: Չեք թողում էլի, ինչ ասեմ»:

Փաշինյանն ասաց, որ կարծիք կազմելու համար իրեն մասնագիտական եզրակացություն է պետք:

Երբ Փաշինյանը սկսեց խոսել փորձաքննության մասին, Ջերմուկի պահապաններից մեկն ասաց, թե նրա տունը հեռու է, դրա համար է այդպես ասում։ Քաղաքացու ասածը բարկացրեց վարչապետին։

«Եթե դուք իրոք մտածում եք, որ ես տենց մարդ եմ, որ մտածում եմ, թե իմ տունը հեռու է, թող ջերմուկցու տունը քանդվի, ինչի՞ եք իմ հետ խոսում, ընդհանրապես ինչի՞ եք թողում մտնեմ ձեր քաղաք», - ասաց նա:

«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»

Ջերմուկիցներից մեկն էլ ասաց, թեև Փաշինյանն անընդհատ ասում էր, որ տարիներ առաջ էլ Ջերմուկում շենքերի փոխարեն եղել են ծառեր, բայց դրանք հատել ու տեղը շենքեր են կառուցել, մինչդեռ մետաղական հանքը և շինարարական փոշին չեն կարող համեմատել դրա հետ:

Քննարկումների արդյունքում Ջերմուկի պահապաններն ու Փաշինյանն այդպես էլ համաձայնության չեկան:Հիշեցնենք` 2019-ի օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ, ինչը բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ

Օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում «Էլարդի» փորձագետները հայտարարել էին, որ չեն վստահում 2016թ–ին կատարված ՇՄԱԳ–ին ու դրա հիման վրա կազմված Ամուլսարի հանքշահագործման ծրագրին, և որ ծրագիրը նոր ՇՄԱԳ–ի կարիք ունի։

Իսկ օգոստոսի 29-ին infocom.am կայքն  հոդված էր հրապարակել «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարն ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.–ին տվել է Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։

Ըստ թեմայի

Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը
«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան
Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան
թեգերը:
Լիդիան, Ամուլսար, բողոք, Նիկոլ Փաշինյան, Ջերմուկ

Գլխավոր թեմաներ