15:13 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
240 0 0

Էջմիածնի քաղաքապետը որոշել է ուղիղ եթերում խոսել կորոնավիրուսի մասին, որովհետև, ըստ նրա, այն, ինչ խոսվում է փողոցներում, ապատեղեկատվություն է։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Էջմիածնում գործող մանկապարտեզներն առայժմ չեն փակվի, բայց 1 շաբաթ չի գործի մարզադպրոցը, և կչեղարկվի «Այո»–ի այսօրվա քարոզարշավը։ Այս տեղեկությունները հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Քաղաքապետարանը դպրոցներ փակելու իրավասություն չունի, ինչ վերաբերում է համայնքապատկան հաստատություններին` սպորտդպրոց, երաժշտական, նկարչական դպրոցներ և մանկապարտեզներ, ապա մանկապարտեզներն ապահովվել են ախտահանիչ նյութերով, ալկոգելով, երեխաների թաթիկներն ախտահանվում են, հիգիենայի իմաստով անվտանգության կանոնները շատ խիստ պահպանվում են։ Այդ տեսանկյունից երեխաների համար որևէ վտանգ չկա։ Այս պահին ամեն դեպքում մանկապարտեզները փակելուն հակված չենք, մենք դեռ ուսումնասիրում ենք հաճախելիությունը, կարծում եմ` պետք է մտածենք նաև այն ծնողների մասին, որոնք չեն կարող երեխաներին տանը պահել»,– Facebook–յան ուղիղ եթերում ասաց նա։

Գասպարյանի խոսքով` հիմա իր կարգադրությունն են պատրաստում, որ փակվի սպորտդպրոցը, որովհետև մարզիկներն ավելի շատ են իրար հետ շփում ունենում։

Քաղաքապետը վստահեցրեց`ախտահանիչ նյութեր են տրամադրվել բոլոր հաստատություններին։

«Եթե մենք ինքներս կարգապահ լինենք` չհամբուրվենք, միմյանց ձեռք չսեղմենք, նվազագույնի կհասցնենք վարակվելու հնարավորությունը»,– ավելացրեց նա։

Գասպարյանի խոսքով` քաղաքապետարանում 15 րոպեն մեկ ախտահանվում են բոլոր բռնակները, դռները, վերելակները, քանի որ քաղաքացիների հոսք կա։ Քաղաքապետը նշեց, որ չի պատրաստվում հետաձգել քաղաքացիների հետ այսօր նախատեսված ընդունելությունը։ Փոխարենը նա երեկոյան «Այո»–ի քարոզարշավ չի իրականացնի «Զվարթնոց» թաղամասում։

Դիանա Գասպարյանն անդրադարձավ նաև տեղեկություններին, թե երեք անձանց ինքնազգացողությունը վատացել է հարսանիքի ժամանակ, և նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Այս երեք անձի հետ կապված թյուրիմացությունը ստեղծվեց մի հայտարարության պատճառով, որն արել էր իրեն բժիշկ համարող մի մարդ` նշելով, որ Էջմիածնում հարսանիքի ժամանակ կտրուկ վատացել է երեք քաղաքացիների ինքնազգացողությունը, և նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս ամենը ծայրից ծայր սուտ է։ Մենք ունենք միայն մեկ վարակակիր։ Պետք է չէ անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել։ Այո, տվյալ վարակակիրը կիրակի օրը մասնակցել է նշանդրեքի, դեռևս երեկ երեկոյան նրա հետ շփված անձանց շրջանակը ճշտվել է և փոխանցվել առողջապահության նախարարությանը։ Նախարարությունը զտել է այն անձանց ցուցակը, որոնք սերտ շփում են ունեցել վարակակրի հետ, և նրանց տեղափոխում են մեկուսացման վայր, որպեսզի թեստավորեն։ Շտապօգնության և ոստիկանության մեքենաները, որոնք դուք տեսնում եք քաղաքում, դրանք չեն եկել վատացած հիվանդներին տեղափոխելու համար։ Այս միջոցառումներն անում են վարակակրի հետ սերտ շփում ունեցած անձանց մեկուսացնելու համար»,– ասաց Գասպարյանը։

«Եթե անհրաժեշտություն առաջանա, քարոզարշավը կընդհատենք». Փաշինյանը` կորոնավիրուսի մասին

Քաղաքապետը հորդորեց ամեն դեպքում վստահել իշխանությանը, որովհետև այս խնդրով զբաղվում են պրոֆեսիոնալները։

Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»

Ըստ թեմայի

Դասերը կրկին կհետաձգվե՞ն. ՀՀ կառավարությունում քննարկվեց այս հարցը
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ
Թրամփը կորոնավիրուսի թեմայով դիմել է մարդկանց ու արգելք սահմանել Եվրոպայի համար
թեգերը:
Էջմիածին, Դիանա Գասպարյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ