22:55 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
654 0 0

Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի համար մեղադրվող 28-ամյա տղամարդը հրաժարվել է նախաքննական փորձաքննությունից ու ցուցմունք տալուց։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գյումրեցի 43-ամյա Մարինե Խ–ին ու նրա 13– ամյա դստերը ծեծի ենթարկելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հրաժարվում է ցուցմունք տալ։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ մինչ այդ նա հրաժարվել էր նաև արյան մեջ ալկոհոլի առկայության փորձաքննություն անցնել։

«Օրենքով նա այդ իրավունքն ունի»,– ասաց Խաչատրյանը` նշելով, որ ձերբակալվելուց հետո տղամարդը հրաժարվել է փորձաքննության համար արյուն հանձնել։

Հիշեցնենք` մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը:

Վիրահատությունից հետո երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հարազատներից ոչ ոք մինչ օրս տեսակցելու չի գնացել նրան։ Երեկ աղջիկը գիտակցության է եկել, որոշ բառեր արտաբերել։

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը արտահերթ նիստում որոշել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ճանաչել ծեծի պատճառով հիվանդանոցում հայտնված 13-ամյա աղջկան` Նազելի Խաչատրյանին և նրա եղբորը: Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:

Մոր և աղջկա նկատմամբ բռնարարքի համար ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Ըստ թեմայի

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
Դեսպանությունը Գերմանիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է տվյալներ տրամադրել
թեգերը:
աղջիկ, մայր, Կին, ցուցմունք, հարցաքննություն, Մեղադրանք, տղամարդ, ծեծ, Գյումրի

Գլխավոր թեմաներ