21:50 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
294 0 0

Վարձու մարդասպանը, որին պատվիրել էին սպանել մի քանի մարդու, այդ թվում` քրեական աշխարհում հայտնի «Բոդոլին», ազատության մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ԱԱԾ կողմից բացահայտված պատվիրված սպանություններ նախապատրաստելու գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. տեղեկությունը հրապարակել է «Ժողովուրդ» թերթը։

Մարտի 11-ին ԱԱԾ-Ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ:

«2014թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ։ Այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ «Բոդոլը»»,–գրում է թերթը։

Նա օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:

Չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաև պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է Սարատովի Արտյոմ անունով և էլի այլ «օրենքով գողեր»:

«Օրենքով գող» լինելը պաշտոնապես արգելվեց. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց նախագիծը

ԱԱԾ-ն, ի դեպ, գտել է վարձու մարդասպանին, սակայն նա ազատության մեջ է: Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, և այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել։

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն հայտնել էր` ՀՀ 6 քաղաքացիներին սպանելու պատվիրատուն կատարողի համար Երևանում վարձակալել է բնակարան, տրամադրել մեքենա, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարվելու պիտույքներ։

Ըստ թեմայի

Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ–ին և Հանրային հեռուստաընկերությանը
Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ
Ինչ գնով են Հայաստանում սպանություն պատվիրում. ԱԱԾ–ի ցնցող բացահայտումը
թեգերը:
Սպանություն, հարցաքննություն, կալանավորել, օրենքով գող, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ