00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsФестиваль пива в Ереване
Фестиваль пива в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարելի էր չկասկածել, որ կորոնավիրուսը Հայաստանում ոչ միայն խուճապի աղբյուր կդառնա, այլև կատակների թեմա։ Դե, առանց հումորի դժվար է ապրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Կորոնավիրուսով վարակվելու 15 դեպքն ամենևին էլ կատակ բան չէ։ Կառավարության որոշմամբ 10 օրով փակել են բոլոր բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները։

Մինչև մարտի 23–ը հետաձգվել են նաև պետական ենթակայության մշակութային օջախներում նախատեսված բոլոր միջոցառումները։ Այս ամենին զուգահեռ արթնացել է հայերին բնորոշ հումորի սուր զգացողությունը։

Օրինակ` Հովհաննես Թումանյանի անվան Երևանի տիկնիկային թատրոնում արգելել են համբուրվել։ Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հրաման է ստորագրել, ըստ որի` համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգն իսպառ վերանալուց հետո։ «Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ ու կրկնակի եռանդով»,– վստահեցրել է նա։

Իսկ ահա Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին այդքան էլ չի մտահոգել կորոնավիրուսը։ Օպերային թատրոնում, ինչպես և ընդունված է Հայաստանում իրեն հարգող ցանկացած շենքում, այս օրերին խունկ են ծխացնում... կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Սակայն խուճապ ընդհանրապես չկա, և դա ապացուցելու համար Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից մեկը ծիծաղելով ասաց. «Մեզ մոտ երեկ Էջմիածնից երգիչներ են ելույթ ունեցել։ Եվ բոլորս հանգիստ շարունակում ենք մեր աշխատանքը։ Կառավարությունից նորությունների ենք սպասում և խուճապի չենք մատնվում»։

Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը

Երևանի հայտնի սրճարաններից մեկում` «Լոֆթում», «խուճապ» էր սկսվել դեռ նախօրեին։ Տնօրեն Արևիկ Համբարձումյանը պատմում է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի մասին լուրերից հետո «Լոֆթի» ղեկավարությունը արտակարգ ժողով է անցկացրել և որոշել է մինչև մարտի 22-ը փակել հաստատությունը։

«Մենք առաջիններից մեկն էինք, որ փակվելու ինքնուրույն որոշում կայացրինք` սոցիալական պատասխանատվություն դրսևորելով։ Հիմնականում դեռահասներն են «Լոֆթ» գալիս, իսկ նրանք ամեն դեպքում այդքան էլ պատասխանատու չեն հիգիենայի հարցերում», – ժպիտով ասաց Համբարձումյանը։

Իսկ շենքում պրոֆիլակտիկ միջոցներ են ձեռնարկել դեռ փակվելուց առաջ։ «Լոֆթում» ինքնասպասարկման համակարգ է գործում, և այցելուներն անձամբ են լվանում իրենց օգտագործած սպասքը։ Կորոնավիրուսի պատճառով «Լոֆթի» ղեկավարությունը մեկանգամյա օգտագործման սպասքի էր անցել։ Թղթից սպիտակ ափսեներն, իհարկե, տրամադրությունն այնքան չէին բարձրացնում, որքան վառ ու գունավոր ճենապակյա ափսեները, բայց փոխարենն օգնում էին «վախեցնել» կորոնավիրուսին։

Փաշինյանն ու կինը հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերը

Իսկ մեր գործընկերները` «168 ժամ» թերթի լրագրողները, որոշել են կորոնավիրուսին վախեցնել «սև մոգության» օգնությամբ։ Կրկնօրինակելով Ռուսաստանի սոցցանցերում տարածված տեսահոլովակը, որտեղ մի քանի կին, սինխրոն թափահարելով ձեռքերը, «քշում են» կորոնավիրուսը` հայ լրագրողները շարք են կանգնել և նույնն «ծեսն» իրականացրել։

Կորոնավիրուսից ամենաքիչը վախենում են երիտասարդները։ Օրինակ` «Մոյկա» հայտնի ակումբը երեկ հատուկ «հակախուճապային» միջոցառում է կազմակերպել։ Հաստատության տնօրեն Նարեկ Բախտամյանը, որը խնդրեց իրեն ներկայացնել որպես «Մոյկայի» «գլխավոր մոյշչիկ», պատմեց, որ իրենց մոտ հետաքրքիր ակցիա է անցկացվել։

«Պատվիրելով «Կորոնա» գարեջրի մեկ շիշ՝ այցելուն երկրորդը ստացավ անվճար։ Ամբողջ աշխարհում մարդիկ կորոնավիրուսի վախից սկսել են ավելի քիչ գնել վարակին համահունչ «Կորոնա» գարեջուրը։ Մենք, նախ, համոզված ենք, որ վիրուսը շատ շուտով կնահանջի, երկրորդ` մենք որոշեցինք աղմուկ հանած թեմայի շուրջ գովազդ անել», – ասաց Բախտամյանը։

Ակումբի «գլխավոր մոյշչիկը» պատմեց, որ իրենք «Կորոնայի» 200 շիշ էին գնել։

«Հասկանալի է, որ վիրուսը վտանգավոր է, և մարդիկ են մահանում, ամեն ինչ իրականում շատ վատ է, սակայն ցանկացած հիվանդություն կարող է մահացու դառնալ անփույթ վերաբերմունքի պատճառով: Այնպես որ մեզ մնում է հետևել հիգիենային և ուրախանալ», – ժպտալով ասաց ակումբի ղեկավարը։

Այս կիսաուսուցողական–կիսազվարճալի նոտայով էլ ավարտենք. լավ կլինի` բոլորս հետևենք հիգիենային։

Լրահոս
0