12:29 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (724)
358920

Ձեռնարկվել են անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ապահովող բոլոր միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Atlantis European Airways ավիաընկերության անձնակազմն ու բորտուղեկցորդներն այսօր առավոտյան մեկնել են Մոսկվա, որտեղից կուղևորվեն Հռոմ՝ ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու համար։ Տեղեկությունը հայտնեց ընկերության չվերթերի անվտանգության ու որակի վերահսկողության մենեջեր Նատալյա Պողոսյանը։

Ընկերությունը որոշել է ուղևորներին անվճար տեղափոխել։

Ձեռնարկվել են անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ապահովող բոլոր միջոցները։ Մասնավորապես՝ անձնակազմի անդամներին կտրամադրվի հատուկ համազգեստ, որն օգտագործում են աշխարհի առաջատար ավիաընկերությունները, ուղևորներին էլ` բժշկական դիմակներ ու ձեռնոցներ։

Ավիաընկերության գրասենյակը հավաքում է բոլոր թույլտվություններն ու փաստաթղթերը՝ քաղաքացիներին անարգել կերպով հայրենիք վերադարձնելու համար։

«Բոլորս հուզվում ենք այս չվերթի, մեր ընկերների ու գործընկերների համար, միաժամանակ վստահում ենք նրանց պրոֆեսիոնալիզմին, քանի որ բոլորս նախկին «Արմավիայի» անձնակազմից ենք։ Մենք մերոնց երբեք չենք լքում, ինչպես էլ մենք կոչվենք», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Ինքնաթիռը Երևան կվերադառնա մարտի 15-ի լույս 16-ի գիշերը, որից հետո անձնակազմն ու բրիգադը կինքնամեկուսացվեն։

Հիշեցնենք` թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը տրվել է հետևյալ սկզբունքով` կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ, Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Մի քանի ավիաընկերություններ վերանայել են իրենց չվացուցակը. չվերթեր են չեղարկվում

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (724)
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ