15:41 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2520)
321920

Փրկարարներին հաջողվել է դուրս բերել վարորդին միայն հատուկ տեխնիկա կիրառելով։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան վարել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի, Sputnik. Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Փրկարարները գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ՃՏՊ Կոտայքի մարզում. 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արիանա Կաոիլիի անունով ծառայողական վկայական: «Աստղիկ» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ հիվանդանոց տեղափոխվածը Արիանա Կաոիլին է՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2520)

Ըստ թեմայի

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ
«Մերձմոսկովյան «Խաշ» ռեստորանում կրակել են հայի վրա». ԶԼՄ
Սևանա լճի ափամերձ տարածքում 52-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Երևանում 38 տարեկան տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը
թեգերը:
շտապօգնություն, հիվանդանոց, վթար, Լևոն Արոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ