09:30 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)
676 0 0

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցնելու մասին արդեն հայտարարություն են տարածել մի քանի սպորտային ակումբներ, նաև Երևանի կենտրոնում գործող սրճարաններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Վաղվանից ժամանակավորապես չի գործի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը։ Facebook-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ կենտրոնը նման որոշում է կայացրել՝ կարևորելով հանրության և իր աշխատակիցների առողջությունն ու ապահովությունը։

«Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն «Քարֆուր» սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առևտրի կենտրոնը նշում է, որ վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Քիչ առաջ մարտի 16-23-ը ժամանակավորապես գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց նաև «Դալմա Գարդեն մոլը»։ 

Պետական մարմինների աշխատակիցների մի մասը կաշխատի տնից

«Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։ Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։ Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը»,- նշված է կենտրոնի Facebook-յան էջում տարածած հաղորդագրության մեջ։

Առևտրի կենտրոնը նաև կոչ է արել մյուս գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանն ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց կապ հաստատել Երևանում գործող մյուս խոշոր առևտրի կենտրոնների հետ։ «Մեգամոլլի» տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը նշեց, որ իրենց հետագա գործողությունների վերաբերյալ այս պահին քննարկումներ են ընթանում, կայացված որոշման մասին կհայտնեն քիչ ավելի ուշ՝ Facebook-ի պաշտոնական էջում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի. Արսեն Թորոսյան

«Ռիո Մոլլ» առևտրի կենտրոնի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նշված երեք առևտրի կենտրոններում գործող «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի մենեջեր Մանուկ Ավետիսյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցանցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ որոշում այս պահի դրությամբ չկա, բայց նաև ավելացրեց, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի զարգացումների վերաբերյալ տարածվող լուրերի հետ կապված կինոթատրոնների հաճախելիությունը նվազել է։

Հավելենք, որ մարտի 15-ից գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին երեկ երեկոյան  հայտարարել է նաև Երևանում գործող «Լուի Շարդեն» սրճարանը։

«Մեզանից յուրաքանչյուրս պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել խորհուրդներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

«Արտ Լանչ» սննդի ցանցը ևս կրճատում է աշխատանքները, վաղվանից չեն գործի սննդի 20 կետերը։
«Չնայած մաքրությանը ուղղված մեր աննախադեպ քայլերին, «Արտ Լանչը» վաղվանից կկրճատի իր աշխատանքները՝ չեն գործի «Արտ Լանչի» 20 սննդի կետեր: Իսկ այն կետերը, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ»,- Facebook-ի իր էջում գրել է ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը:

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել են նաև հայաստանյան մի քանի խոշոր սպորտային ակումբներ, մասնավորապես «Ռիբոկը», «Գոլդ ժիմը» և «Օրանժ ֆիթնեսը»։

Կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից

Հավելենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։ Ավելի վաղ որոշում էր կայացվել կրթական հաստատությունները ժամանակավորապես փակելու մասին։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)

Ըստ թեմայի

Երբ երգում են բոլորը. անհավանական ֆլեշմոբ ինքնամեկուսացած Իտալիայում
ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով, Միշուստինը հանձնարարական է տվել
Փաշինյանի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց վարակվածների թիվն ավելացել է
Մի քանի ավիաընկերություններ վերանայել են իրենց չվացուցակը. չվերթեր են չեղարկվում
թեգերը:
սրճարան, առևտուր, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ