09:51 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Էջմիածնում գործող ռեստորանների մի մասը վաղվանից ժամանակավորապես չի գործելու, որոշներն աշխատելու են միայն առաքմամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել է այն միջոցառումների մասին, որոնք ձենարկվել են քաղաքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

«Վաղվանից քաղաքում գործող ռեստորաններում, հարսանյաց սրահներում, բոլոր այն վայրերում, որտեղ բազմամարդ հանդիպումներ են լինում, չեղարկվելու են բոլոր առիթները»,- նշել է Գասպարյանը՝ հավելելով, որ կապ են հաստատել քաղաքում գործող տարբեր ռեստորանների, սրճարանների հետ։

Դրանց մի մասը կամավոր որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, մի շարք սննդի կետեր էլ կաշխատեն միայն առաքման ծառայությամբ, իհարկե, պայմանով, որ առաքիչները կպահպանեն հիգիենայի և անվտանգության կանոնները, կկրեն դիմակներ, ձեռնոցներ և այլն։

Որոնողական աշխատանքների համար ձևավորվել է միասնական շտաբ. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Այն սննդի կետերը, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը, պետք է ոչ միայն պատշաճ ախտահանման աշխատանքներ իրականացնեն, այլև թույլ չտան մարդկանց կուտակումներ։

««Տաշիր Պիցցայի» հետ քննարկվել է, որ երկու-երեք անձից ավելի չպետք է լինեն մի սեղանի շուրջ, միաժամանակ նույն տարածքում շատ մարդ չպետք է գտնվի»,- նշել է քաղաքապետը։

Գասպարյանը նաև խոսել է հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքների մասին՝ նշելով, որ տրանսպորտը ոչ միայն ախտահանվում է հատուկ նյութերով, այլև վարորդները կրում են ձեռնոցներ, պահպանում են անձնական հիգիենայի կանոնները։ Համապատասխան միջոցառումներ են իրականացվում նաև Էջմիածնի քաղաքապետարանում, վաղվանից հերթափոխ է սահմանվելու աշխատակիցների համար, որպեսզի միևնույն տարածքում միաժամանակ շատ մարդ չգտնվի, յուրաքանչյուր բաժնից երկուսից երեք անձ ներկայանա աշխատանքի, իսկ մյուսներն անհրաժեշտության դեպքում կաշխատեն տներից։

Կորոնավիրուսով վարակված երեխայի ուսուցիչները, դասընկերները մեկուսացված են. մանրամասներ

Իսկ 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցները վաղվանից ազատվել են աշխատանքի հաճախելու պարտականությունից, քանի որ ըստ մասնագետների՝ կորոնավիրուսն ավելի ծանր ընթացք կամ նույնիսկ մահացու ելք է ունենում տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց համար։

Ըստ թեմայի

Պարգև սրբազանը խորհուրդ է տալիս խնկարկել տունը
ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել
Դոնալդ Թրամփն էլ է կորոնավիրուսի թեստ հանձնել
«Հայ «ջեբկիրներն» արդեն տնից են աշխատելու». ի՞նչ մեմեր է ստեղծել կորոնավիրուսը
թեգերը:
Դիանա Գասպարյան, Էջմիածին, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ