08:51 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (703)
48310

Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել Հայաստանում: Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով`3-ից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն»,–գրել է նախարարը` հավելելով, որ այսօր կլինի ևս մեկ թարմացում:

Հավելենք, որ կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել էր այսօր առավոտյան։ Վարակվածներից 21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ Առնվազն մինչև մարտի  23 -ը ՀՀ-ում չեն գործի կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հատուկ օնլայն հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցման կազմակերպման համար։

Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (703)

Ըստ թեմայի

Մխիթարյան. «Մեր ուսումնական հաստատությունները պատրաստ չեն հեռավար ուսուցման»
Հայաստանյան եկեղեցիներում ևս կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում
Վաղվանից Էջմիածնի ռեստորաններում չեղարկվելու են բոլոր հանդիսությունները
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ